«Սիստեմա» կորպորացիան առաջարկել է Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը որպես անկախ տնօրեն

211

«Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիան հերթական անգամ առաջարկել է Տնօրենների խորհրդի կազմում որպես անկախ տնօրեն ներառել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։


Տնօրենների խորհրդի կազմը կհաստատվի հունիսի 29-ին՝ բաժնետերերի տարեկան ամենամյա ժողովում։


Տնօրենների խորհրդի կազմի թեկնածությունների հարցը նախապես քննարկել և երաշխավորել է տնօրենների խորհրդի նշանակումների, պարգևատրումների և կորպորատիվ կառավարման կոմիտեն։


Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը «Սիստեմա» ԲՖԿ տնօրենների խորհրդի անդամ է 2009 թվականից։

Տպել

Загрузка...