Դավիթ Տոնոյանն ու Անջեյ Կասպրշիկը քննարկել են իրավիճակն առաջնագծում

227

Մայիսի 2-ի երեկոյան ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին:


Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը: ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանին իր մտահոգություններն է հայտնել վերջին շրջանում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի առնչությամբ, որի արդյունքում վիրավորվել է հայ զինծառայող:


Դեսպան Կասպրշիկը ՀՀ պաշտպանության նախարարին է ներկայացրել բանակցային գործընթացում առաջիկա օրակարգային խնդիրները:


Վերջին մեկ շաբաթվա ընթացքում լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին ու արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում նկատելիորեն աճել է:


Տավուշում ապրիլի 30-ին ադրբեջանական կողմի կրակոցից վիրավորվել է պայմանագրային զինծառայող Արգիշտի Սամվելի Սեփխանյանը: Տավուշի մարզի Բաղանիս գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ ադրբեջանական զորքերը կրակ են բացել, որը տեւել է շուրջ 40 րոպե:


Այսօր արդեն արցախի ՊԲ-ն հայտնեց, որ վերջին շրջանում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում նկատվում է հակառակորդի գործողությունների աճ, որոնք դրսևորվում են ինչպես ինժեներա-ամրաշինական մեծածավալ աշխատանքների, այնպես էլ հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների տեսքով:


Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ՝ վնասելով թափքը:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...