Դա հաշվեհարդար չի. Փաշինյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին

120

Հավատացեք, եթե հաշվեհարդարի տրամադրություն լիներ, ապա և՛ հնարավորությունը կար, և՛ ժամանակը կար: Եվ առհասարակ՝ հաշվեհարդարն անհամատեղելի բառապաշար է սիրո ու համերաշխության կառավարության համար: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ գործին:


«Որևէ գործողություն երբևէ պետք չէ դիտարկել անձնական պատկերացումների շրջանակներում», - ասաց նա:


Վարչապետի խոսքով, իրենց խնդիրն է, որպեսզի երկրում լինի այնպիսի դատարան, որ և՛ Ռոբերտ Քոչարյանի հարցը, և՛ պայմանական ցանկացած քաղաքացու հարց քննարկվի օրինականության շարջանակներում: Եվ անձամբ ինքը 100 տոկոսով հավատարիմ է այդ քաղաքականությանը:


Շարունակելով Մարտի 1-ի թեման, նա ասաց, որ այս պահին նոր քրեական գործ հարուցելու անհրաժեշտություն չկա: Ըստ նրա, մարտի մեկի պարկուճները, որոնցով կատարվել են սպանությունները, փոխվել են: Վարչապետը դա բացատրեց այն հանգամանքով, որ այդ պարկուճների փորձաքննությունը կարող էր տալ շատ հարցերի պատասխաններ, այդ թվում՝ սպանությունների կոնկրետ կատարողներին բացահայտելու առումով: Նաև հավաստիացրեց.


«Որևէ կասկած չի կարող լինել, որ Մարտի 1-ի գործի բացահայտման առումով արվելու է ամեն ինչ»:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...