27.04.2024
Թուրքագետ. Էրդողանի միակ շանսը ընտրություններում՝ քրդամետ կուսակցությանը դուրս մղել քաղաքական դաշտից
prev Նախորդ նորություն

Կազիմիրով. Բաքուն պատրաստ չէ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը

Ի տարբերություն ՀՀ-ի ու Լեռնային Ղարաբաղի, Բաքուն պատրաստ չէ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այդ մասին հայտարարել է ռուսաստանցի դիվանագետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Երևանում լրագրողների հետ զրույցում:

Նրա խոսքով, Երևանը և Ստեփանակերտը միշտ էլ տրամադրված են եղել հակամարտության կարգավորմանը բանակցությունների միջոցով: Նախկին համանախագահի կարծիքով, Բաքուն իր ապակառուցողական դիրքորոշումը քողարկում է Մինսկի խմբի իբր թե անարդյունավետ ձևաչափով:

Ըստ նրա, այսօրվա ադրբեջանական ղեկավարությունն արհամարում է համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի ցուցումը: Կազիմիրովը նշել է, որ վերջերս կրկին անգամ լսել է 90-կանների բանակցությունների ձայնագրությունները և հատուկ սղարգրել է Հեյդար Ալիևի ելույթները:

Նրա խոսքով, Ալիևը բազմաթիվ անգամ խոսել է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորել բացառապես խաղաղ ճանապարհով և որ ինքը անձամբ պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել այդ ուղղությամբ: Նախկին համանախագահի խոսքով, այսօր նրա որդին ամբողջությամբ հետ է քաշվել այդ ցուցումներից:

Նրա համոզված է, որ մինչև բոլորը չգան այն եզրակացության, որ խնդիրը պետք է կարգավորվի միայն խաղաղ ճանապարհով, փոխզիջման հասնել անհնար կլինի:
Ասադը պատրաստ է փոխել սահմանադրությունն ու անցկացնել խորհրդարանական ընտրություններ
Հաջորդ նորություն next