26.04.2024
Վիզաները տրամադրվում են, բայց իրավիճակը կարող է ցանկացած պահի փոխվել. ԱՄՆ դեսպանատուն
prev Նախորդ նորություն

ՀՀ-ում 2018 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին զբոսաշրջությունն աճել է 8,8%-ով

Հայաստանի Հանրապետության անցման կետերով Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը 2018 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին աճել է 8,8 տոկոսով:


«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանը, ամփոփելով տարին, այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանը:


«Եթե 2017 թվականին Հայաստան է այցելել 1 միլիոն 172 հազար 402 այցելու, ապա 2018 թվականին այցելուների թիվը կազմել է 1 միլիոն 275 հազար 209: Զբոսաշրջիկներից 525 հազար 423-ը Հայաստան են այցելել Ռուսաստանի Դաշնությունից», - ասաց նա:


Հռիփսիմե Գրիգորյանի խոսքով`զբոսաշրջիկների այցելությունների թվով երկրորդ տեղում Վրաստանն է, որտեղից Հայաստան է ժամանել 233 հազար 125 այցելու: Երրորդ տեղում Իրանն է` 132 հազար 839 այցելուով, չորրորդ տեղում ԱՄՆ-ն` 46 հազար 138 այցելուով և հինգերորդ տեղում Ուկրաինան է` 24 հազար 308 այցելուով:


«2018 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին կտրուկ աճ ապահոված երկրները Հնդկաստանը, Չինաստանն ու Ղազախստանն են` համապատասխանաբար 131, 107 և 83 տոկոս», - հավելեց նա:


 

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները գրավի միջնորդություն կներկայացնեն դատարան
Հաջորդ նորություն next