26.04.2024
Արմեն Գեւորգյանը չի կալանավորվի
prev Նախորդ նորություն

Սերժ Սարգսյանը հրաժարվել է վերադարձնել հինգ շրջանները. Լուկաշենկո

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները միասնական լուծում պետք է գտնեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում` փոխզիջումների գնալով: Այս մասին ռուսական լրատվամիջոցների հետ ասուլիսի ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Նա նշել է, որ Բելառուսն ու Ռուսաստանը կոնսոլիդացված դիրքորոշում են որդեգրել՝ խոստանալով անհրաժեշտության դեպքում ռազմական ստորաբաժանում մտցնել, որպեսզի ապահովվեն որոշակի երաշխիքներ: Այդ հարցը, ըստ Լուկաշենկոյի, քննարկվել է դեռևս Երևանում՝ ՀԱՊԿ գագաթաժողովներից մեկի ժամանակ, երբ նախագահ էր Սերժ Սարգսյանը:

«Հետո անկեղծ ասացի՝ լսիր, ինչպես իրենք են ասում, օկուպացվել է 7 շրջան: Եվ մենք Պուտինի հետ կոնսոլիդացված դիրքորոշում որդեգրեցինք (դա տեղի է ունեցել Երևանում՝ ՀԱՊԿ հանդիպմանը)։ Սերժ, տուր այդ 5 շրջանը: Ի՞նչ իմաստ ունի դրանք պահել, երբ դատարկ են: Նա ասաց, եթե ես վերադարձնեմ, նրանք ճանապարհը կփակեն, կշրջափակեն Ղարաբաղը և այլն: Եվ մենք՝ Պուտինի հետ, հստակ խոստացանք, որ մենք զորքեր կմտցնենք և դա թույլ չենք տա (ադրբեջանցիների ներկայությամբ է ասվել): Սակայն Սարգսյանն ասել է. «Ո՛չ, մենք դրան չենք գնա, մենք դա չենք ուզում», - ներկայացրել է Լուկաշենկոն:


Բելառուսի նախագահը ասել է, որ Սերժ Սարգսյանի այդ պահվածքն իրեն զարմացրել է և հարցեր առաջացրել.

«Ինչո՞ւ չեն ուզում: Այդ հինգ շրջանները դատարկ են: Դա առաջին քայլն է: Այդ դեպքում և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը կլինեին ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում: Դա պայմանն է եղել, որի դեպքում Ադրբեջանը կարող է անդամակցել կազմակերպությանը: Ինչո՞ւ եք դուք հրաժարվում: Լավ, Բելառուսը թողնենք, Ռուսաստանն էր որպես երաշխավոր հանդես գալիս, որ երբեք այնտեղ պատերազմ չի լինի, եթե ազատվեն այդ շրջանները, որոնք դուք կճանաչեք ադրբեջանական: Դա Ղարաբաղի մասին չէ», - հավելել է Բելառուսի նախագահը:


 

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը ՀՀ գլխավոր առաջնահերթությունն է. Փաշինյան
Հաջորդ նորություն next