Կրեմլն ուշադրություն դարձրել է Թրամփի հայտարարությանը. Պեսկով

214

Կրեմլն ուշադրություն դարձրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը չեղարկելու մասին հայտարարությանը: Այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:


Նա նշել է, որ, չնայած դրան, ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել է, որ հանդիպումը կկայանա:


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հնարավոր է չեղարկի Արգենտինայում Պուտինի հետ կայանալիք հանդիպումը` Կերչի նեղուցում ստեղծված իրավիճակի հետ կապված: «Ինձ դուր չի գալիս այդ ագրեսիան: Ես ընդհանրապես չեմ ցանկանում ագրեսիա»,- ասել է նա:

Տպել

Загрузка...