26.11.2024
Միջազգային հարցերը հնարավոր չէ լուծել առանց Ռուսաստանի մասնակցության. Ֆրանսիայի ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Վաշինգթոնը մտադիր է դուրս գալ ՄՓՀՀ պայմանագրից եւ խորհրդակցում է դաշնակիցների հետ

Վաշինգթոնը տրամադրված է դուրս գալու Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրից եւ խորհրդակցություններ է անցկացնում Հյուսիսատլանտյան դաշինքի իր դաշնակիցների հետ: Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսը, փոխանցում է The Wall Street Journal պարբերականը:


«Մենք, ինչպես նախկինում, այդ ուղղությամբ ենք ընթանում»,- ասել է նա՝ չհստակեցնելով, թե ԱՄՆ վարչակազմը կոնկրետ երբ է մտադիր պայմանագրից դուրս գալ:

Քոութսը հայտնել է, որ այս շաբաթ Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներկայացուցիչների առաջիկա հանդիպմանը ինքը ԱՄՆ դաշնակիցներին կներկայացնի տեղեկություններ այն մասին, թե «Ռուսաստանի կողմից ինչպիսի սպառնալիքներ կան»: Քոութսի խոսքով՝ ԱՄՆ դաշնակից պետությունների հետ կքննարկի նաեւ, թե այդ ոլորտում ինչպիսի միջոցառումներ է հնարավոր համատեղ ձեռնարկել:


Քոութսը հերթական անգամ բարձրաձայնել է Վաշինգթոնի այն պնդումները, որ ՌԴ-ն իբր վերգետնյա բազավորման թեւավոր հրթիռ է արտադրում, որի հեռահարությունը անցնում է ՄՓՀՀ պայմանագրով հաստատված լիմիտը: «Ռուսաստանը խախտումն ընդունելու ցանկություն չի հայտնել, չենք խոսում պայմանգրին ամբողջությամբ եւ հավաստի հետեւելուն վերադառնալու մասին»,- ասել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենը: