ԱՄՆ-ը փորձարկել է Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը

145

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը կատարել են Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի (ՄԲՀ) հերթական փորձնական արձակումը:


Արձակումը կատարվել է Կալիֆոռնիայի նահանգում ռազմաօդային ուժերի ռազմակայանից: Ռազմաօդային ուժերի Գլոբալ հարվածի հրամանատարության ներկայացուցիչների տվյալներով՝ առանց մարտալիցքի վարժական հրթիռն արձակվել է Արեւմտյան ափի ժամանակով 23:01-ին: Թեստի նպատակն է եղել ՄԲՀ-ի համակարգերի հուսալիության եւ ճշգրտության կատարելագործումը:


Հրթիռը հաջողությամբ խոցել է վարժական թիրախը, որը գտնվում էր Խաղաղ օվկիանոսում: Ոչ մի այլ լրացուցիչ մանրամասնություններ չեն բերվում:

Տպել

Թեմայի այլ նորություններ