Գործադիրն առաջարկում է վերացնել նախագահի գործողությունների սահմանափակումները

415

Կառավարության այսօրվա նիստում քննարկվել է «Հանրային ծառայության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:


Հիմնավորման համաձայն՝ փոփոխությունների նպատակը Հանրապետության նախագահի աշխատակազմի գործունեության առավել արդյունավետ կազմակերպումն է և Հանրապետության նախագահի լիազորությունների ավելի բովանդակային իրականացումը: Օրինագծերով, մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ Հանրապետության նախագահի աշխատակազմում բարձրագույն դասային աստիճանները Հանրապետության նախագահը շնորհում է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի միջնորդությամբ, սահմանվել է ՀՀ քաղաքացիություն շնորհելու և ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերի լուծման կապակցությամբ քաղաքացիություն ստանալու կամ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումներն նաև Հանրապետության նախագահին ներկայացնելու հնարավորությունը և այլն:


«Նախագահը նշված հարցերի շրջանակներում սեփական նախաձեռնություն դրսևորելու հնարավորություն չունի», - նախագծերը ներկայացնելիս կառավարության նիստում ասաց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։


Բուռն քննարկումներից հետո առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն առաջարկել է այս հարցերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների շուրջ շարունակել քննարկումները:


 

Տպել

Թեմայի այլ նորություններ