Ռուսական կործանիչները Սիրիայում. կարևորը գեղեցիկ հեռանալն է

Արդեն երկու օր է ՌԴ-ի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցնում Սիրիայում ծայրահեղ իսլամիստների դիրքերին: Արևմտյան ԶԼՄ-ների տեղեկացմամբ, հարվածները հասցվում են ոչ միայն "Իսլամական պետությանը" (ԻՊ), այլ հանկարծ արևմտյան ԶԼՄ-ների համար չափավոր ընդդիմություն դարձած "Ջեբհատ ան-Նուսրային", որոնք տարանջատվել են "Ալ-Ղաիդայից", ինչպես նաև Սիրիայի ազատ բանակի տարբեր խմբավորումներին:

Եվ չնայած ռուսական օդուժը Սիրիա էր մտցվել "Իսլամական պետության" դեմ պայքարելու համար, սակայն ռուսական իշխանությունները չէին թաքցնում, որ ավիացիան կոչված է աջակցելու Բաշար Ասադին երկրում կարգունկանոն հաստատելու համար և դադարեցրել տարիների տևող արյունալի պատերազմը: Եվ եթե ԱՄՆ-ը և նրա դաշնակինցները փորձել են անհասկանալի չափանիշներով բաժանել ծայրահեղական խմբավորումներին լավերի, որոնց պետք է օգնել զենքերով, մասնագետներով և ֆինանսներով՝ Սիրիայի օրինական իշխանությունների դեմ պատերազմում, և վատերի, որոնց պետք է ոչնչացնել, իսկ ռուսական կողմը այդպիսի տարանջատում չի անում:

ԱՄՆ-ը և նրանց եվրոպական դաշնակիցները չէին կորցնում իրենց հույսը, որ ի վերջո հնարավոր կլինի տապալել Բաշար Ասադին: Նրանց այդնքան էլ չէր հուզում, որ Ասադի աշխարհիկ վարչակազմին փոխարինելու է գալու ԻՊ-ը կամ Ալ-Ղաիդան՝ ի դեմս "Ջեբհատ ան-Նուսրայի": Հենց նրանք են հանդիսանում սիրիական իշխանությունների դեմ պայքարող ամենամեծաթիվ և մարտունակ ուժերը: Արևմտյան երկրների իշխանությունները այս տարիների ընթացքում համոզում էին իրենց հասարակություններին, որ “արյուարբու բռնապետ” Ասադին փոխարինելու է գալու Արևմուտքի աջակցությամբ սիրիական լիբերալներն ու դեմոկրատները: Սակայն ամերիկացիների կողմից ստեղծված կոալիցիան ցուցադրեց իր անկարողությունը "Իսլամական պետության" դեմ պայքարում, ինչպես նաև ի ցույց է դրել վերջին տարիներին ամերիկացիների թույլ տված սխալները:

Ինչ վերաբերվում է կոալիցիայի կողմից ԻՊ-ին հասցվող հարվածներին, ապա դրանք քիչ արդյունավետ էին, քանի որ հնարավոր չէ մի կողմից աջակցել և ֆինանսավորել "Իսլամական պետությունը", ինչպես դա անում էին Սաուդյան Արաբիան, Քաթարը, Թուրքիան, իսկ մյուս կողմից իբր պայքարել նրանց դեմ:

Ինչ վերաբերվում է ռուսական օդուժի հարվածներին, ապա դրանք կտրուկ կերպով փոխել են իրավիճակը՝ նրանք կոչված են նպաստելու սիրիական բանակի հարձակմանը: Եվ հենց սիրիական բանակի՝ ՌԴ-ի օդային ուժեղ աջակցության պարագայում գրանցվող հաջողություններից է կախված, թե ինքանով էր ՌԴ-ի բաց միջամտությունը սիրիական հակամարտության մեջ արդարացված:

Մոսկվան մի քանի պատճառներով էր դիմել այդ քայլին: Դրանցից ամեկարևորն էր փրկել տարածաշրջանում իր ամենակարևոր դաշնակցին՝ Բաշար Ասադին պարտությունից, քանի որ եթե իսլամականների մարդկային ռեսուրսների հարցով կարող էին հույս դնել ամբողջ աշխարհի վրա, ապա սիրիական իշխանությունները կարող էին հենվել միայ երկրի ալևիական և քրիստոնյա բնակչության, ինչպես նաև Իրանից և Լիբանանից շիական կամավորականների վրա: Միայն ՌԴ-ի ու Իրանի աջակցությունը հնարավորություն տվեց փոխել իրավիճակը:

Ռուսաստանի մոտիվացիան բացատրվում է ոչ միայն Ասադին աջակցելու նպատակով, այլ սիրիական հակամարտությանը միջամտության շնորհիվ Մոսկվան կարողացավ շեղել համաշխարհային հանրության ուշադրությունը Ուկրաինայից՝ ցուցադրելո ԱՄՆ-ի անկարողությունը մեկուսացնել իրեն: Բացի այդ, "Իսլամական պետության" շարքերում կռվում են ՌԴ-ի Հյուսիսային Կովկասի ներկայացուցիչներ և ավելի լավ է դրանց ոչնչացնել հենց Սիրիայի տարածքում: Սակայան Ռուսաստանի համար ցանկալի է չխրվել այդ հակամարտութայն մեջ, ինչի մասին հույս են փայփայում Արևմուտքում:

Ցավոք, ռուսական և հայկական լիբերալ հասարակության շատ ներկայացուցիչներ սկսել են դատապարտել ռուսական օդուժի հարվածները իսլամականներին՝ սկսելով "Ջեբհատ ան-Նուսրային" և այլ խմբավորումների համարել չափավոր և աշխարհիկ: Որոշ մարդկանց համար կարևոր չէ, թե ով է այն կողմում, անգամ "Իսլամական պետությունը", եթե մյուս կողմում Պուտինն է:

Հայկ Խալաթյան

Տպել

Загрузка...