23.11.2024
Ռուսական կործանիչները Սիրիայում. կարևորը գեղեցիկ հեռանալն է
prev Նախորդ նորություն

ԵԱՏՄ-ը հաշվի են առնելու ՀՀ-ի շահերը Թուրքիայի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման պարագայում

Նախորդ շաբաթ Յալթայում ՌԴ ԱԳՆ-ի աջակցությամբ անցկացվեց «Հետխորհրդային տարածքում արդի ինտեգրացիոն գործընթացների առանձնահատկությունները» թեմայով միջազգային խոշոր համաժողով:

Համաժողովին մասնակցում էր բավականին ներկայացուցչական թուրքական պատվիրակություն: Թուրքիայի ու ՌԴ-ի հարաբերությունները, Անկարայի ու ԵԱՏՄ-ի հարաբերությունների հեռանկարները դարձան քննարկման թեմաներից մեկը, ինչպես համաժողովի ընթացքում, այնպես էլ կուլուարներում: Քննարկմանը անդրադարձ կատարվեց նաև երկու երկրների միջև վերջին շրջանում նկատվող հարաբերությունների սրացմանը:

Թուրքիայի Ռազմավարական հետազոտությունների միջազգային կենտրոնի փորձագետ Հաս Քերիմը իր զեկույցում հիմնական ուշադրությունը դարձրեց ՌԴ-ի գործողություններին Սև ծովում, Սիրիայում և Հարավային Կովկասում: Նրա խոսքով, Թուրքիայում կարծում են, որ ՌԴ-ն ուժեղացնում է իր ռազմական ներկայությունը Սև ծովից մինչև Սիրիայում՝ մանսավորապես նշելով Գյումրիի ռուսական 102 ռազմակայանի և ՀՀ ԶՈւ-րի համատեղ գործողությունները: Ըստ նրա, Սև ծովի ռազմականացումը սահմանափակում է տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները և բարձրացնում ռիսկերը:

Մեծ ուշադրություն դարձրեց թուրք փորձագետը ՌԴ-ի գործողություններին Սիրիայում: Նա փաստացի շարունակեց ՌԴ-ի գործողությունների քննադատության ուղենիշը, որը որդեգրել են թուրք դիվանագետները և փորձագետները վերջերս Մոսկվայում կայացած ռուս-թուրքական համաժողովին: Նրա խոսքով, ՌԴ-ի գործողությունները Սիրիայում, մասնավորապես օդային հարվածները, չեն նպաստում սիրիական խնդիրի կարգավորմանը: Քերիմն ասաց, որ ԱՄՆ-ի գործողությունները Աֆղանստանում և Իրաքում պետք է օրինակ ծառայեն ՌԴ-ի համար:

Ի տարբերություն Մոսկվայում թուրք խոսնակների, Քերիմը հատուկ ուշադրություն դարձրեց ՌԴ-ի համագործակցությանը իսլամական երկրների հետ: Նրա խոսքով, այժմ Մոսկվան սահմանափակվում է շիական պետությունների հետ դաշինքով, չնայած նրան, որ իսլամական աշխարհի մեծամասնությունը կազմում են սունիական երկրները:
Դրանով թուրք փորձագետը ցանկանում էր ռուսաստանցի մասնագետներին հասկացնել, որ ՌԴ-ին՝ սիրիական հարցում Իրանի հետ դաշինք կազմելու փոխարեն պետք է ուշադրություն դարձնի սունիական պետությունների դժգոհությանը Մոսկվայի՝ սիրիական հարցում ունեցած դիրքորոշման վերաբերյալ, որոնք հանդես են գալիս միասնական դիրքերից՝ Թուրքիա, Սաուդյան Արաբիա, Քաթար, Պարսից ծոցի միապետություններ:

Քերիմը ասաց, որ սունիական պետությունների հետ համագործակցությունը թույլ կտա ՌԴ-ին ընդլայնել նրա ազդեցության սահմանները:

ՀՀ-ի և ամբողջ ԵԱՏՄ-ի համար կարևոր էր հատկապես Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի գլխավոր տնօրեն Արիֆ Ասալըօղլուի զեկույցը: Զեկույցում նա ուշադրությունը կենտրոնացրեց Թուրքիայի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության հնարավորությանը և նշեց, որ դա միության առջև մեծ տնտեսական հեռանկարներ կբացի: Ըստ նրա, Թուրքիայի անդամակցությունը միությանը կհերքի այն մտահոգությունը, թե դա ԽՍՀՄ-ի վերականգնում է:

Փորձագետի խոսեց Թուրքիայի եվրասիական ինքնության մասին և հավելեց, որ Եվրասիան ավելի մոտ է Թուրքիային, քան Եվրոպան: Ասալըօղլուն շեշտեց այն խոչընդոտների մասին, որոնք կանգնած են Թուրքիայի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության ճանապարհին, մասնավորապես ՌԴ-ի ու Թուրքիայի միջև մրցակցությունը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում, հակասությունները Սիրիայում, Անկարայի կախվածությունը ԱՄՆ-ցի ու ՆԱՏՕ-ից:

Ասալըօղլուն, հաշվի առնելով Թուրքիայի բնակչության մեծաքանակությունը, կասկած է հայտնել, որ Թուրքիան կկարողանա մոտակա ժամանակներս անդամակցել ԵԱՏՄ-ին: Նա կարծում է, որ Թուրքիան կարող է այդ միությունում ստանալ դիտորդի կարգավիճակ, ինչպես նաև ԵԱՏՄ-ի հետ ստեղծել ազատ առևտրի գոտի: Սակայն հաշվի առնելով Թուրքիայի կողմից ՀՀ շրջափակումը հարց է ծագում, ինչպես կարող է Անկարայի այդ դիրքորոշումը ազդել ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների վրա: Թուրքիան ԵԱՏՄ-ում ի դեմս Ղազախստանի լոբբիստ ունի, սակայն Հայաստանը վետոյի իրավունք ունի միության ցանկացած որոշման վերաբեյալ:

ՌԴ ԱԳՆ-ի ԱՊՀ հարցերով առաջին դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Եվդոկիմովը հայտարարեց, որ Թուրքիայի ազատ առևտրի մասին բանակցությունները սկսվելու դեպքում, ՀՀ-ի շահերը և հայ-թուրքական փակ սահմանի հարցը լուծելը անպայման հաշվի են առնվելու: Նա նշեց, որ հայկական կողմի համար պլյուս կլինի այն, որ Թուրքիայի համար կբարձրացվի ոչ միայն տնտեսական համագործակցությունը ՀՀ-ի հետ, այլ ամբողջ ԵԱՏՄ-ի հետ առևտրային արտոնությունների հարցը:

Եվդոկիմովը նշեց, որ այդ բանակցությունները վարելու է ոչ թե միայնակ ՀՀ-ը, այլ ԵԱՏՄ-ը: Եվդոկիմովի խոսքերը փաստում են, որ ՌԴ-ը մտադիր չէ զոհաբերել դաշնակիցների շահերը Թուրքիայի հետ հարաբերություններում: