Ցեղասպանության 100-րդ տերելից. սպասել ԱՄՆ-ից անակնկալ, թե՞ հայացքն ուղղել իրական բարեկամներին
Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ հայկական ԶԼՄ-ները ավանդաբար հոդվածներ են տպագրում «Կճանաչի՞ արդյոք Օբաման Ցեղասպանությունը», «Հերթը հասավ Օբամային», «Ի՞նչ կասի Օբաման ապրիլի 24-ին», «Ինչպիսի՞ անակընկալ է պատրասել Ամերիկան» և այլ վերնագրերով:
Հիշեցնենք, որ Բարաք Օբաման սենատորի և նախագահի թեկնածուի կարգավիճակում բազմաթիվ անգամ խոստումներ է տվել ճանաչել Հայոց ցեղասպանությունը նախագահ ընտրվելու դեպքում: Սակայն դառնալով նախագահ՝ Օբաման հայկական համայնքին ուղղված ավանդական առաջին ուղերձում 2009թ.-ի ապրիլի 24-ին օգտագործել է հայերեն «Մեծ Եղեռն» բառակապակցությոնը: Թե ինչ կասի Օբաման այս տարի, կարելի է գուշակել:
Հայկական էլեկտրոնային կայքերից մեկը իր հրապարակման մեջ ընդհանրապես կոչ է անում Վաշինգտոնից ոչ մի անակնկալ չակնկալել մի շարք պատճառներով, և հատկապես, քանի որ «ԱՄՆ-ը 25 տարվա ընթացքում Հայաստանին հսկայական օգնություն է տրամադրել՝ մոտ 2 միլիարդ դոլար»:
«ԱՄՆ-ը Հայաստանում գրեթե բոլոր ոլորտներում տարբեր ծրագրեր է իրականացնում, փորձելով արդիականացնել ենթակառուցվածքները, կրթությունը, անվտանգության համակարգը: ԱՄՆ-ը, ի տարբերություն Ռուսաստանի, Ադրբեջանին զենք վաճառելու վրա արգելք է դրել, որը գործում է մինչև այս պահը: Բացի այդ, ԱՄՆ-ը արտահայտվում է ղարաբաղյան հակամարտությունում առկա ստատուս-քվոյի պահպանման օգտին, որը ձեռնտու է Հայաստանին: Պատերազմից հետո ԱՄՆ-ը օգնել է Հայաստանին արդիականացնել զինված ուժերը, մասնավորապես, կադրերի պատրաստման գործում», - այսպես է փորձում արդարացնել Lragir.am-ի գլխավոր խմբագիրը «ազատատենչ ԱՄՆ-ի» և նրա ղեկավարի մասնակցությունը Ցեղասպանության ժխտմանը:
Այսինք՝ ԱՄՆ-ի փաստաբան Հայկազ Ղահրիյանի տրամաբանությամբ, այն երկրները, որոնք այս կամ այն չափով աջակցել են Հայաստանին անկախության տարիներին, կարող են չճանաչե՞լ մարդկության դեմ կատարած հանցագործությունը:
Չնայած, եթե խոսքը գնում է տնտեսական օգնության մասին՝ ԱՄՆ-ի ու ՌԴ-ի միջև համեմատության առումով, ապա պետք է հիշեցնել, որ հայկական տնտեսության մեջ ներդրումների քանակով առաջին տեղում Ռուսաստանն է: Բացի այդ, հյուսիսային հարևանը հանդիսանում է Հայաստան ուղարկվող տրանսֆերտների հիմնական աղբյուրը, որոնք տարբեր գնահատականներով, համարժեք են երկրի ողջ բյուջեին: Էներգետիկ համագործակցության մասին խոսելն անգամ ավելորդ է: Ինչ վերաբերվում է Ադրբեջանին զենք վաճառելուն, ապա ռուսական քաղաքականության քննադատները մոռանում են, որ Բաքվին արդիական զենքեր Մոսկվան մատակարարում է շուկայական գներով, իսկ Հայաստան այդ զենքերը առաքվում են արտոնյալ գներով, երբեմն անգամ անվճար:
Անդրադառնալով ապրիլի 24-ին՝ պետք է նշել, որ Հայաստանի հասարակության կողքին Ծիծեռնակաբերդի բարձունքում հավերժական կրակի մոտ կանգնած են լինելու ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի, Սերբիայի և Կիպրոսի նախագահների հետ միասին: Ահա թե ովքեր են հայ ժողովրդի իրական բարեկամները, այլ ոչ թե նրանք, որքեր շահարկում են Հայկական հարցը, ամեն տարի տալիս խոստումներ և չեն իրականացնում դրանք: Սա այն դեպքում, երբ հայկական ամենամեծ համայնքը, որը ձևավորվել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության արդյունքում, գտնվում է ԱՄՆ-ում:
Վերոնշյալ հրապարակման մեջ նաև նշվում է, որ ԱՄՆ-ը հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտությունում ստատուս-քվոյի պահպանման օգտին: Հարց է ծագում և այն հռետորական չէ՝ ինչպես է Պետքարտուղարության Ադրբեջանին դիվերսանտներին վերադարձնելու, մի քանի շրջաններ հանձնելու հայտարարությունները տեղավորվում ստատուս-քվոյի պահպանման մեջ: Այս և այլ անհարմար հարցերին, տեղական «գրչակները» և նրանց օվկիանոսից այն կողմ գտնվող դոնորները նախընտրում են չպատասխանել:
Փոխարենը նրանք փնտրում են պատճառներ, որպեսզի արդարացնեն ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության չճանաչելու փաստը, իսկ Ռուսաստանի պաշտոնական ճանաչումը անվանեն «պատահական»: