Իրանի դեմ ԱՄՆ-ի գործադրած ճնշումներն անօգուտ են լինելու

Թեհրանում Բրիտանիայի նախկին դեսպան Նիկոլաս Հափթոնը անգործունյա է համարել Իրանի դեմ առավելագույն ճնշման քաղաքականությունը: Նրա խոսքով, Վաշինգթոնի պատժամիջոցների վերադարձը մեծ ազդեցություն չի գործելու Իրանի տնտեսության վրա:


Լոնդոնի Սովազ համալսարանում Իրանի տնտեսության թեմայով գումարված կլոր սեղանում նա համոզմուն է հայտնել, որ ԱՄՆ-ի կողմից առավելագույն ճնշման քաղաքականության կիրառումը ոչ օգտակար է և ոչ էլ արդյունավետ:

Նշելով, որ Իրանի տնտեսությունը տնօրինվում է իրանցիների միջոցով և նրանք են որոշում երկրի ճակատագիրը, Հափթոնն ընդգծել է. «Չնայած բոլոր արտաքին ճնշումներին, Իրանի տնտեսությունը եղել է և շարունակելու է մնալ դիմացկուն»:

Իրանում Բրիտանիայի դեսպանը հավելել է, որ պատժամիջոցներն իսլամական հեղափոխությանը հաջորդած շրջանում եղել են Իրանի տնտեսության ու պատմության բաղադրիչ մասնիկը: Նա ասել է. «Այս առումով, ԱՄՆ-ի պատժամիջոցների վերադարձն այնքան ազդեցիկ չի կարող լինել, որ կարողանա կանգնեցնել Իրանի տնտեսության անիվը»:

Տպել

Թեմայի այլ նորություններ