26.04.2024
ՀՀ-ն՝ խաղաղության սպասումով, Ալիևը հանձնարարում է հատուկ տեխմիջոցների ավելի լայն կիրառում
prev Նախորդ նորություն

Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը որոշել է չմեկնել Բաքու` մասնակցելու «Ղարաբաղ»-ի դեմ խաղին:


«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Twitter-ի իր էջում գրել է ESPN-ի թղթակից Մատիաս Կարենը:


«Ասում են, որ Մխիթարյանը չի մեկնի Ադրբեջան մասնակցելու Եվրոպայի լիգայի խմբային փուլի «Ղարաբաղ»-ի դեմ խաղին: Հայ-ադրբեջանական կոնֆլիկտը հաշվի առնելով` Մխիթարյանն անձամբ է ընդունել նման որոշում` սեփական անվտանգության համար», -գրել է լրագրողը:


Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Արսենալ»-ը հոկտեմբերի 4-ին կմրցի «Ղարաբաղ»-ի հետ, հանդիպումը կկայանա Բաքվում:


Եվրոպայի լիգայի եզրափակիչն այս տարի կանցկացվի ևս Բաքվում:

Ադրբեջանը և ԵՄ-ը կքննարկեն ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը
Հաջորդ նորություն next