26.04.2024
Հայաստանը պատրաստակամ է խորացնել համապարփակ համագործակցությունը ԵՄ հետ
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. Պատգամավորները խումբ-խումբ գործուղվել են արևմտյան ուղղությամբ

«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները տեղեկացնում են, որ ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանն աշխատում է, որ ԲՀԿ-ից դուրս գալու մասին հայտարարեն Հրանտ Դավթյանը և Մերուժան Սիմոնյանը: Նրանց վրա ազդելու ամենալուրջ լծակն այն է, որ Դավթյանը՝ Էջմիածնում, իսկ Սիմոնյանը՝ Կապանում զբաղվում են Ծառուկյանին պատկանող «Արարատի ցեմենտ» գործարանի արտադրանքի իրացմամբ: Ծառուկյանի ներկայացուցիչներն այս պատգամավորներին սպառնում են, որ կուսակցությունից դուրս չգալու դեպքում նրանք կզրկվեն ցեմենտն իրացնելու հնարավորությունից: Ամենայն հավանականությամբ, նրանք չեն դիմանա ճնշմանը և կհայտարարեն, որ որտեղ Գ. Ծառուկյանն է, այնտեղ էլ իրենք են, ու եթե նա ԲՀԿ-ական չէ, իրենք էլ չեն կարող ԲՀԿ-ական լինել»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պատգամավորները խումբ-խումբ գործուղվել են արևմտյան ուղղությամբ, իսկ վարչապետն այսօր երկօրյա այցով՝ Քուվեյթ: Նրան ուղեկցում են գյուղատնտեսության, էկոնոմիկայի, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, սփյուռքի նախարարները: Նախատեսված են հանդիպումներ Քուվեյթի ներդրումային գործակալության, Առևտրաարդյունա-բերական պալատի, Քուվեյթի հիմնադրամի ղեկավարության հետ: Կհանդիպեն նաև Քուվեյթի հայ համայնքի հետ: Թերևս նույնպես ֆինանսական օգնություն խնդրելու նպատակով»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տարբեր աղբյուրներից սպրդող տեղեկությունները, թե Սերժ Սարգսյանը մտադիր չէ ընկրկել եւ առաջիկայում նոր թափ է հաղորդելու սահմանադրական փոփոխությունների գործընթացին, ցույց են տալիս, որ սույն հիմնահարցը առաջիկայում դառնալու է Հայաստանի ներքաղաքական պայքարի առանցքը: Հաշվի առնելով նաեւ այս հանգամանքը՝ հարկ է կրկին անդրադառնալ «Հայեցկարգ» կոչված փաստաթղթին, որտեղ իշխանությունները հասարակությանը ցույց են տալիս բարեկեցության ճանապարհը: Սարգսյանի կողմից ստեղծված այդ հանձնաժողովի՝ նախաձեռնած փոփոխությունները հիմնավորելու փաստարկներից հերթականը առնչվում է արդարադատության համակարգին եւ հասարակություն-սահմանադրություն անջրպետին»:

«Առավոտը օրաթերթը գրում է». «Պատրաստվեք սահմանադրական ընտրությունների». ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երեկ միանգամից «աչքալուսանք» տվեց, երբ հարցրինք, թե ինչ փուլում են բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ քննարկումները, որոնց մասին հենց նա էր շաբաթներ առաջ հայտնել. «Ժամկետներն ուժի մեջ են, եւ հայտարարությունն էլ չի ուշանա»։ Որտե՞ղ եւ ի՞նչ պայմաններում կամ հանգամանքներում են հասարակական-քաղաքական ուժերի հետ խոստացած հանդիպումներ-քննարկումներն անցկացնում։

«Կոնսուլտացիաների ու արդյունքների մասին ապագայում դուք կիմանաք։ Դուք տեսնում եք, որ մշտապես հարցի վերաբերյալ քննարկումներ են լինում, քաղաքական ուժերը, եթե նախկինում հայտարարում ՚էին, թե չեն պատրաստվում կարդալ հայեցակարգի տեքստն ու ասում էին, որ մեզ պետք չի, ապա հիմա կարծում են, որ պետք է կարդան ու մեզ կարծիքներ հայտնեն»։ Բաղդասարյանը չի ցանկանում անուններ հրապարակել, հատուկ կարգով էլ հանդիպումներ չեն անցկացնում, հայեցակարգը բաց քննարկման է դրված, գուցե Սերժ Սարգսյանը նաեւ հանդիպում է ինչ-որ ուժերի հետ, ՀՀԿ խմբակցության ղեկավարը դրանց մասին տեղյակ չէ, վստահ է մեկ բանում, որ քաղաքական լայն կոնսոլիդացիան, որը պահանջում է Վենետիկի հանձնաժողովը, իրենք կապահովեն։

«Հրապարակ օրաթերթը գրում է». «Ի տարբերություն Հայաստանի, Արցախի քաղաքական կյանքը եռում է, նախընտրական Արցախում մայիսի 3-ին սպասվող խորհրդարանական ընտրություններից առաջ ակտիվ վերադասավորումներ են ընթանում, քանի որ այդ ընտրությունները հաջորդ տարվա նախագահականի նախերգանքն են լինելու: Հատկապես ուշագրավ է Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի հայտնությունը, մամուլում տեղեկություններ են հայտնվել, որ ժամանակին Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձի համար դատապարտված «կամանդույուշչին» խաղի մեջ է մտել, որպեսզի կանխի նորից իշխանության գալու Ղուկասյանի պլանները: Ձեռքերը ծալած չի նստում նաեւ Արկադի Ղուկասյանը, երեկ տեղեկություն ստացանք, որ նա հանդիպել ու երկուսուկես ժամանոց առանձնազրույց է ունեցել ԼՂՀ խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանի հետ: Սա ուշագրավ է, քանի որ այս օրերին Ղարաբաղից բացակայում էր նախագահ Բակո Սահակյանը: Նա երեկ է վերադարձել:

Նրա խոսնակ Դավիթ Բաբայանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ Արցախի նախագահն արտերկրում մի շարք հանդիպումներ է ունեցել «Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման հարցերի վերաբերյալ»: Արկադի Ղուկասյանը մեզ հետ զրույցում հաստատեց Ղուլյանի հետ հանդիպման փաստը: «Իսկ դա ինչ-որ արտառոց երեւո՞ւյթ է»,- մեր հարցին հարցով պատասխանեց նա, իսկ լսելով Սամվել Բաբայանի մասին մեր հաջորդ հարցը, ասաց. «Լավ, լավ, լավ, ժամանակ չունեմ»:
Ինչպե՞ս կարող է Երևանն արձագանքել Բաքվի և Իսլամաբադի մերձեցմանը
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online