Վլադիմիր Գասպարյանը հրամայե՞լ է Մարտի 1-ին կրակել ցուցարարների վրա․ Վալերիյ Օսիպյան

336

Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը տեղյակ չէ՝ արդյոք Վլադիմիր Գասպարյանը 2008 թվականին, լինելով Ռազմական ոստիկանության պետ, Մարտի 1-ի դեպքերի ժամանակ հրաման է տվել կրակել ցուցարարների վրա։


Օսիպյանն այսօր լրագրողների հարցին ի պատասխան ասաց, որ տեղյակ չէ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը 2008 թվականին ինչ հրամաններ է տվել։


Ավելի վաղ, Վլադիմիր Գասպարյանի նախկին շրջապատից նախկին ոստիկան Վարդան Ղուկասյանը (մականունը՝ «Դոգ») տեսանյութ է հրապարակել, ըստ որի` Վլադիմիր Գասպարյանը հրահանգել է կրակել քաղաքացիների վրա, եթե նրանք հայտնվեն Մարիոթ հյուրանոցի տարածքում։ Վալերի Օսիպյանն ասաց, որ չի տեսել այդ տեսանյութը։


“Եթե այդ տեսանյութը կա, կարծում եմ, Հատուկ քննչական ծառայությունը պետք է դրանով զբաղվի”,- ասաց Օսիպյանը։
Հատկաանաշական է, որ Վարդան Ղուկասյանի եւ Վլադիմիր Գասպարյանի միջեւ հակասությունների արմատները գնում են 2014 թ․։ Այդ ժամանակ նա գասպարյանի հրամանով հեռացվեց աշխատանքից։ Նշվում էր, որ հեռացման պատճառը ապրիլի 27-ին hetq.am լրատվական կայքէջի լրագրողի ու ոստիկան Վարդան Ղուկասյանի միջև Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած միջադեպն էր։


Այնուհետեւ նույն տարվա հոկտեմբերին ոստիկանության համակարգից հեռացված Վարդան Ղուկասյանը բողոքի ակցիա է անցկացրել նախագահի նստավայրի մոտ, ինչպես նաեւ նամակով դիմել է երկրի ղեկավարին՝ խնդրելով դադարեցնել այդ ժամանակվա Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի կողմից հետապնդումները:


Նա նշել էր, որ Եթե Վարդան Ղուկասյանը խոստացել էր ձայնագրություններ հրապարակել, որոնք վերաբերում են Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանին։ Այդ հայտարարություններին ի պատասխան Գասպարյանը նեշ էր․ «Թող հրապարակի, թե չէ տղան տարիներով խոսում ու խոսում է: Սիրելիներս, եթե դուք, ասենք, ուզում եք ինչ-որ բան հրապարակել, ես պետք է ձեզ թելադրե՞մ: Թող հրապարակի, եթե ուզում է, իսկ հետո կպարզենք»:

Տպել

Թեմայի այլ նորություններ