ՀՀ-ում իշխանափոխությունը չի ազդել Մոսկվայի հետ ռազմատեխնիկական գործակցության վրա. Շուգաև

253

Հայաստանում իշխանափոխությունը ազդեցություն չի ունեցել Մոսկվայի ու Երևանի միջև ռազմատեխնիկական գործակցության վրա:


Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի ռազմատեխնիկական գործակցության գծով Դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը:


«Հայաստանի հետ հարաբերությունները կառուցվում են ըստ հաստատված ծրագրի։ Այն պայմանագրերը, որոնք մենք ունենք՝ ուրեմն ունենք։ Նոր բան այս առումով ես չեմ ասի», - նշել է Շուգաևը։


Ավելի վաղ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվայում քննարկել է ՀՀ-ՌԴ ռազմատեխնիկական գործակցության հարցեր:

Տպել

Загрузка...