Էրդողանը պատրաստվում է սառեցնել ԱՄՆ ՆԳ և արդարադատության նախարարների հաշիվները

338

Թուրքիայի իշխանությունները պատրաստվում են սառեցնել ԱՄՆ արդարադատության նախարար Ջեֆ Սեշնսի և ներքին գործերի նախարար Ռայան Զինկեի հաշիվները` ի պատասխան թուրք նախարարների հանդեպ Վաշինգտոնի մտցված պատժամիջոցների: ՏԱՍՍ գործակալությունը հայտնում է, որ այս մասին Անկարայում իր ելույթում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:


«Այսօր ես կարգադրելու եմ իմ ընկերներին, որ Թուրքիայում ԱՄՆ արդարադատության և ներքին գործերի նախարարների հաշիվների առկայության դեպքում դրանք սառեցնեն: Թուրք նախարարների նկատմամբ պատժամիջոցներ մտցնելու ԱՄՆ-ի որոշումը տրամաբանական չէ: Թուրքիայի նկատմամբ այդպիսի վերաբերմունքն անթույլատրելի է»,- ասել է Էրդողանը:


Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ Բրանսոնի գործով ԱՄՆ գործողությունները չեն համապատասխանում ռազմավարական գործընկերոջ հարաբերություններին:

Տպել

Загрузка...