Վրաստանի նորանշանակ վարչապետն առաջարկել է Աբխազիային մտնել «եվրոպական տիպի Վրաստան»

210

Վրաստանի նորանշանակ վարչապետ Մամուկա Բախտաձեն առաջարկել է Աբխազիային մտնել «եվրոպական տիպի Վրաստան և օգտվել եվրոպական ձևով զարգանալու և բարգավաճելու արտոնություններից»:


«Պատերազմը ցավ է և անցյալ, իսկ մեր ապագան՝ խաղաղությունն է ու զարգացումը», - հայտարարել է Բախտաձեն՝ այցելելով Աբխազիայի հետ սահմանակից Զուգդիդիի բնակիչներին:


Ավելի վաղ՝ շաբաթասկզբին, Վրաստանի կառավարությունը խորհրդարանի հաստատմանն է ներկայացրել Աբխազիայի և Հարավային Օսիայի 33 քաղաքացիների այսպես կոչված՝ «սև ցուցակ», որոնց նկատմամբ կարող են պատժամիջոցներ սահմանվել:


Պաշտոնական Թբիլիսին վերջիններիս մեղադրում է Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքներում Վրաստանի քաղաքացիների սպանության, առևանգման, կտտանքների ու այդ հանցագործությունները կոծկելու մեջ։


Աբխազիայի իշխանությունները խստորեն քննադատել են այս քայլը՝ սպառնալով դադարեցնել բանակցությունները բոլոր ձևաչափերով:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...