26.11.2024
Փորձագետ. Ղարաբաղի հարցում Թուրքիան չի փոխի իր դիրքորոշումը
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը մոդելավորում է բլից-կրիգ Ղարաբաղում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հաստատված պլանի համաձայն, հուլիսի 2-6 Ադրբեջանում տեղի կունենան լայնածավալ զորավարժություններ` տարբեր զորամիավորումների ու հատուկ ջոկատայինների մասնակցությամբ:


Զորավարժություններին կմասնակցի 20.000 զինվորական, մինչև 120 միավոր զրահատեխնիկա, ավելի քան 200 հրետանային, հրթիռային համալիրներ, օդուժ և այլն:


Զորավարժությունների ընթացքում մոդելավորվելու է «Ղարաբաղի ազատագրումը»` հրթիռային, հրետանային, անօդաչուների և այլ տեխնիկայի միջոցով, գերճշգրիտ հարվածների կիրառմամբ: Դրանք անցկացվելու են բարդ ռելիեֆով, լեռնային պայմաններում` ռադիոէլեկտրոնային դիմադրության ուղեկցությամբ:


Բաքուն զորահանդեսից հետո շարունակում է ակտիվորեն նախապատրաստվել ռազմական գործողությունների` մեսիջներ ուղարկելով թե՛ ներքին, թե՛ արտաքին լսարանին: Զորահանդեսի մեսիջն ուղղված էր սեփական հասարակությանն` ապացուցելու համար բանակի մարտունակությունն ու այն միլիարդավոր գումարները, որոնք բյուջեից ուղղվում են զինված ուժերին: Արտաքին լսարանի առումով` Մինսկի խմբին ու աշխարհին, որ Բաքուն, ունենալով այսպիսի ռազմական ներուժ, չի սպասելու ևս մի քանի տասնյակ տարի, մինչև Ղարաբաղի հարցը լուծվի քաղաքական ճանապարհով:


Ռազմական բռունցք ցույց տալը նպատակ ունի նաև արագացնել ՀՀ-ի ու Արցախի վրա Մինսկի խմբի կողմից ճնշումները:


Նշենք, որ նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Հեռուստա և ռադիոհեռարձակման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին որոշում է ստորագրել: Փոփոխությունները ենթադրում են ռազմական գործողությունների ժամանակ հեռուստա և ռադիո ծրագրերի գրաքննություն, ինչպես նաև ռազմական դրություն հայտարարված տարածքում հեռուստա և ռադիո ծրագրերի հատուկ ռեժիմի ներդրում:


Ցենզուրա մտցնելը նպատակ ունի նվազեցնել սեփական հասարակության մոտ Ղարաբաղում զոհերի ու կորուստների մասին տեղեկությունները՝ ներքաղաքական ճգնաժամից ու հասարակական դժգոհության ալիքից հնարավորինս խուսափելու համար: Բաքուն հասկանում է, որ հեշտ չի լինելու լուծել արցախյան հարցը ռազմական ճանապարհով` լինելու են մեծ զոհեր: Ապրիլյան քառօրյան նույնպես ծանր նստեց Ադրբեջանի վրա` մեծ թվով կորուստներ հատուկ ջոկատայինների թվում, զինտեխնիկայի կորուստներ և այլն:


Ադրբեջանը, գնելով մեծ քանակությամ արդի զինատեսակներ, այժմ զորավարժությունների ընթացքում փորձարկելու է դրանք` Ղարաբաղի լեռնային ու պատերազմական պայմաններին մոտեցված իրավիճակում:
Հեռահար հարվածների մոդելավորում է տեղի ունենալու` առկա բոլոր զինատեսակների կիրառությամբ:


Ադրբեջանը Ղարաբաղում կարող է փորձել կրկնել այն սցենարը, որն ուներ Թբիլիսին Սահակաշվիլիի օրոք Հարավային Օսիայի հնգօրյա պատերազմի ընթացքում` Մաքուր դաշտ գործողության ընթացքում: Այն է՝ ամբողջությամբ գետնին հավասարացնել Արցախում գտնվող բոլոր ռազմական, ռազմավարական օբյեկտներն ու նոր անցնել ցամաքային գործողությունների` կայծակնային պատերազմի, բլից-կրիգի միջոցով աշխարհին կանգնեցնել փաստի առջև: Սահակաշվիլիի մոտ դա չստացվեց, քանի որ ռուսական բանակը հասցրեց Հյուսիսային Կովկասից օպերատիվ կերպով տեղափոխվել Հարավային Օսիա ու Ցխինվալից հետ շպրտել վրացական զորքերը: Ռուսական կողմի չխառնվելու կամ ուշացման պարագայում Հարավային Օսիայի ճակատագիրն որոշված է լինելու:


Ղարաբաղի պարագայում՝ ՀՀ-ից բացի, որևէ այլ կողմ ռազմական աջակցություն չի ցուցաբերելու, սակայն այս դեպքի համար էլ Բաքուն փորձելու է առավելագույնս խոչընդոտել ՀՀ-ից զորքերի օպերատիվ տեղաշարժը Արցախ` հարվածելով Լաչինի ու Քարվաճառով անցնող կյանքի երկու ճանապարհներին կամ Արցախ-Հայաստան սնուցող երակներին: