26.04.2024
Սվիտալսկին տեսնում է դեպի ՀՀ եվրոպական ներդրումներ ներգրավելու լավ հնարավորություններ
prev Նախորդ նորություն

Կոռուպցիայի դեմ պայքարի համար միջազգային կառույցներից դրամաշնորհ չենք վերցնելու. նախարար

ՀՀ կրթության և գիտության նախարարության և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ այսօր կազմակերպվել է կրթության ոլորտի միջազգային գործընկեր կառույցների հետ հանդիպում, որին մասնակցել է նախարար Արայիկ Հարությունյանը: Ողջույնի խոսքում Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալը կարևորել է հանդիպումը` ընդգծելով, որ Հայաստանում նոր օր է բացվել, և կրթության ոլորտում աշխատող միջազգային գործընկերները նպատակ ունեն համատեղ ուժերով գտնել ոլորտի զարգացման լավագույն ուղիները: Այս մասին հայտնում է ԿԳՆ-ի մամուլի ծառայությունը:


Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ելույթում ներկայացրել է կրթության զարգացման առաջիկա տեսլականը` 5-10 տարիների կտրվածքով: «Կրթության և, ընդհանրապես, որևէ առաջընթացի համար շատ կարևոր է ունենալ երազանք: Այդ երազանքն էր, որ թույլ տվեց մեր երկրում շրջադարձային փոփոխություններ իրականացնել: Ես համոզված եմ` երբ կա երազանք, գործի կարևոր կեսն արդեն արված է: Մենք առաջիկա 10-15 տարիներին կարող ենք ունենալ աշխարհի լավագույն կրթական համակարգերից մեկը: Դրա համար կան անհրաժեշտ բոլոր նախադրյալները. և’ կրթական ոլորտի մեր ավանդույթները, և’ Հայաստանի Հանրապետությունում այսօր առկա ռեսուրսները թույլ են տալիս երազել և խոսել այդ մասին»,-նշել է նախարարը: Արայիկ Հարությունյանն այս համատեքստում առանձնացրել է մի քանի կարևոր սկզբունքային նպատակներ, որոնք պետք է դառնան կրթական արդյունք. «Օրինակ` ինչ վերջնարդյունք ենք ակնկալում հանրակրթության ոլորտում. դպրոցն ավարտող աշակերտը պետք լինի մտածող, վերլուծող, ազատ քաղաքացի: Մենք ժառանգել ենք խորհրդային կրթական համակարգը, որտեղ առավելապես ձևավորվում էին կարծրատիպերով առաջնորդվող քաղաքացիներ: Խորհրդային ավանդույթի կարծրատիպերից էր նաև կրթության որակը կուտակված գիտելիքի մեխանիկական ծավալով գնահատելը, որը մեր համակարգի զարգացման խոչընդոտներից մեկն է: Մենք ուզում ենք ունենալ ազատ ուսուցիչ, որի խնդիրն է ոչ միայն գիտելիք փոխանցելը, այլև աշակերտին սովորեցնել` սովորել»,-նշել է ԿԳ նախարարը և հավելել, որ Կառավարության նոր ծրագրում կրթությունն առաջին հերթին դիտարկվում է իրավունք, որի իրացումը պետք է ապահովի պետությունը: Կրթությունը պետք է հասանելի լինի բոլորին. սա հաջորդ կարևոր սկզբունքն է. «Վերջերս Փարիզում կայացած Բոլոնիայի գործընթացի անդամ երկրների նախարարական գագաթաժողովում կրթության մատչելիության և հասանելիության հարցն ամրագրվել է ավարտական կոմյունիկեում: Կրթության հասանելիության խնդիրը բնորոշ է շատ երկրների. կրթությունը հասանելի է ոչ թե բոլորին, այլ որոշակի շերտերի, և սա գլոբալ խնդիր է: Հայաստանն այս առումով պետք է մի շարք քայլեր իրագործի ինչպես կարճաժամկետ, այնպես էլ միջնաժամկետ և երկրաժամկետ կտրվածքով»,-շեշտել է նախարարը:


Կարճաժամկետ կտրվածքով կրթության ոլորտի առաջնային խնդիրները, ըստ նախարարի, երկուսն են՚ համակարգի ապակուսակցականացում և կոռուպցիայի դեմ պայքար: «Դպրոցներում և բուհերում վերջին տարիներին ձևավորվել է արատավոր ավանդույթ, երբ կուսակցական տարբեր պատկանելիություն ունեցող ղեկավարները ոլորտում առաջնորդվել են իրենց քաղաքական շահերով, որն առաջացրել է անառողջ միջավայր: Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին. տարիներ շարունակ տարբեր կազմակերպություններ խոշոր վարկեր և դրամաշնորհներ են հատկացրել կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով: Ու չնայած այս առումով նկատելի արդյունքներ չեն եղել, սակայն մեր որոշ միջազգային գործընկերներ շարունակել են նման միջոցների տրամադրում, ինչը զարմանալի էր: Ես ուզում եմ ընդգծել, որ մենք կոռուպցիայի դեմ պայքարի համար որևէ դրամաշնորհ որևէ միջազգային կառույցից չենք վերցնելու, որովհետև գտնում ենք, որ կոռուպցիան վերացնելու համար առաջին հերթին անհրաժեշտ է քաղաքական կամք, իսկ այդ կամքը նոր կառավարությունն ունի»,- շեշտել է նախարարը:


Միջնաժամկետ ծրագրերից Արայիկ Հարությունյանն առանձնացրել է Կրթության ազգային ինստիտուտի վերափոխումը, ուսուցիչների ատեստավորման և վերապատրաստման համակարգի արմատական բարեփոխումը, բոլոր համայնքներում նախադպրոցական կրթության համատարած հասանելիությունը, փոքր աշակերտական համակազմ ունեցող դպրոցների արդյունավետ կառավարման մոդելի ներդնումը, 12-ամյա կրթության համակարգի բովանդակային բարելավումը, մասնագիտական կրթության համակարգի և աշխատաշուկայի միջև արդյունավետ կապի ապահովումը:


Նախարարն ընդգծել է, որ նախորդ իշխանության կողմից որդեգրված փոքր դպրոցների օպտիմալացման մոդելն արդյունավետ չի եղել, հակառակը` կրթությունը դարձել է ավելի անհասանելի: Անդրադառնալով 12-ամյա կրթության հետ կապված համատարած հանրային դժգոհություններին, նախարարն ընդգծել է, որ հանրությունը համոզմունք ունի, որ հանրակրթության համակարգում վերջին 3 տարիներին աշակերտները կրթություն չեն ստանում. «Պատճառն այն է, որ համակարգի ներդրմանը զուգահեռ պատշաճ մակարդակի ծրագրեր չմշակվեցին: Մեր խնդիրն է նոր բովանդակություն հաղորդել 12-ամյա կրթության համակարգին, որպեսզի համատարած դժգոհությունը փարատվի: Որպես մոտեցում շեշտում եմ, որ 12-ամյա համակարգի պահպանումը շատ կարևոր է»,-ասել է Արայիկ Հարությունյանը:


Աշխատաշուկայի պահանջներին միտված մասնագետներ պատրաստելու խնդրին անդրադառնալով` նախարարը նշել է, որ բուհերում մասնագիտությունների ցանկի վերանայման լուրջ քայլերի անհրաժեշտություն կա: Այս համատեքստում կարևոր է նաև միջին մասնագիտական որակյալ կրթության դերը. «Քոլեջում կամ ուսումնարանում սովորելով՚ կարելի է ավելի կարճ ճանապարհով մտնել աշխատաշուկա: Շատ դեպքերում մարդիկ գերադասում են բուհ գնալ, որովհետև քոլեջն ու ուսումնարանը չեն ապահովում որակյալ կրթություն, սակայն սա չափազանց կարևոր ոլորտ է»,-նշել է նախարարը:


Գիտության ոլորտի խնդիրներից պետական հատկացումների ծավալը երկրի Համախառն ներքին արդյունքի հետ հարաբերակցության տեսանկյունից ԿԳ նախարարը համարել է մտահոգիչ խնդիր. «Անշուշտ անհրաժեշտ է մեծացնել կրթության և գիտության ֆինանսավորումը: Սակայն բյուջեի նախնական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ առկա ռեսուրսները ճիշտ և նպատակային բաշխման դեպքում ևս հնարավոր է բազմաթիվ հարցերի արդյունավետ լուծում տալ»,-նշել է Արայիկ Հարությունյանը:


Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին, որոնք վերաբերել են դպրոցների կառավարման խորհուրդների նոր մոդելի ներդրմանը, բուհական համակարգի բարեփոխումներին, կառավարության նոր ծրագրի դրույթների և գործողությունների պլանի հսատակեցմանը: Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ ակնկալում է արդյունավետ համագործակցություն բոլոր կառույցների հետ` մասնավորապես կարևորելով աջակցությունը ինստիտուցիոնալ փոփոխությունների և կայուն արժեքների ստեղծման ուղղությամբ:

Հովհաննես Սահակյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online