26.04.2024
«Բյուջեն կերել են օրենքով». Փաշինյանի կառավարության հայտարարությունները հետևանք կունենա՞ն
prev Նախորդ նորություն

Բացառել կուլիսային «ռազբորկաները». որն է Տարոն Մարգարյանի հեռանալու ճիշտ ճանապարհը

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը նախօրեին որոշում կայացրեց հրաժարվել պատգամավորական մանդատից, որը ստացել էր ընդամենը երկու օր առաջ: Իր որոշումը նա բացատրեց հետևյալ կերպ. «Արել եմ այս քայլը հանուն Երեւանի, հանուն աղավաղված շենքերի, որոնք մենք ունենք, հանուն անօրինական ձեւակերպումներ ստացած սեփականաշնորհված մանկապարտեզների, նկուղների, հանուն հատված ծառերի, հանուն այն բանի, որ Երեւանի քաղաքապետարանում եւ ընդհանրապես տեղ չպետք է չունենա կանանց նկատմամբ բռնությունը, հանուն լավ, հանուն մաքուր, հանուն սիրո, հանուն ազատ Երեւանի, որը մենք բոլորս շատ ենք սիրում»:


Սիմոնյանը նաև ասել էր, որ իրեն տեսնում է Երևանի քաղաքապետի պաշտոնում և ժամանակին եղել է քաղաքապետի թեկնածուներից մեկը. «Եթե կուսակցությունը քաղաքապետի պատասխանատվությունը դնի ինձ վրա, միգուցե համաձայնեմ»,- նշել էր Ալեն Սիմոնյանը:

Ուշագրավ է, որ նախքան նրա կողմից նման հայտարարությամբ հանդես գալը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում հետ նրանք միասին ստեղծել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և իրականացրել թավշյա հեղափոխությունը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի մասով բավականին հետաքրքիր հայտարարություն է արել՝ նշելով. «Երբ նման հորդոր հնչեցնեմ, Տարոն Մարգարյանը կհետևի այդ հորդորին»: Հաջորդ օրն իսկ Ալեն Սիմոնյանը, փաստորեն, նոր ստացված մանդատը վայր դնելու ցանկություն հայտնեց:

Ի՞նչ փոխվեց մեկ օրում: Մինչ Սիմոնյանի Facebook սոցիալական ցանցի պատը ողողվում էր իր իսկ լուսանկարներով ու «Իմ քաղաքապետը Ալեն Սիմոնյանն է» լոզունգներով, կարծես երևանցիների քաղաքապետը ընտրվելու է հենց այդ տիրույթում, այլ ոչ թե օրենքի շրջանակում, դեռևս գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, դարձյալ քաղաքական գործիքի վերածված Facebook-ի կողմից, հայ հանրությանը տեղեկացրեց, որ ջազ է լսում: Ասել է թե՝ Ալեն Սիմոնյանի մանդատից հրաժարվելն իր անձի հետ կապ չունի և ինքն էլ, առավել ևս, հեռանալու մտադրություն չունի ու երևանյան գեղեցիկ երեկոն է վայելում:

Մինչդեռ չար լեզուները պնդում են, որ այդ թվացյալ հանգստության ետևում իրականում կրքերի մի խառնարան է, և Տարոն Մարգարյանը, ըստ մամուլի, վերջին օրերին զբաղված է Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամների հետ հնարավոր հրաժարականը խոչընդոտելու ուղիների ուսումնասիրությամբ ու քննարկմամբ: VERELQ-ի աղբյուրների համաձայն էլ, Հանրապետական կուսակցությունը «ձեռքերը լվացել է» Տարոն Մարգարյանից ու որևէ կերպ չի միջամտում (ռեսուրսները սպառվել են), ինչն ակնհայտ երևաց, երբ ակտիվիստները գրոհել էին քաղաքապետարանը ու բավականին ագրեսիվ պահանջում էին քաղաքապետի հրաժարականը: Այդ օրը, ճիշտ է, ի պաշտպանություն Մարգարյանի մի խումբ անձիք հրապարակ եկան ու պաշտպանում էին նրան, սակայն այդ աջակցությունը քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանի անձնական նախաձեռնությունն էր, որի մեջ ՀՀԿ-ի աջակցությունը հավասար էր զրոյի: Այլ կերպ ասած, կուսակցությունն ու դրա առաջնորդ Սերժ Սարգսյանը, որը թեև ակտիվորեն մասնակցում է քաղաքական ուժի գործերին ու չի շտապում հրաժարվել կուսակցության ղեկից, որևէ դիրքորոշում այս հարցում չունեն և Մարգարյանը մնացել է միայնակ Երևանը կորցնելու ահռելի սպառնալիքի առջև:

Վերադառնանք, սակայն, Ալեն Սիմոնյանին: Այսօր արդեն դեռևս պատգամավոր, FB տիրույթում Երևանի քաղաքապետի թեկնածու Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ հնարավոր է ետ վերցնի մանդատից հրաժարվելու իր դիմումը՝ դրա համար, ըստ օրենքի, 7-օրյա ժամկետ է սահմանվում. «Հանուն Երևանի եմ հրաժարվել պատգամավորի մանդատից, բայց չեմ բացառում, որ 7 օր հետո ետ վերցնեմ մանդատից հրաժարվելու դիմումը: Միանշանակ է, որ Տարոն Մարգարյանը պետք է հրաժարական տա»,- հայտարարեց նա այսօր:

Այո, Սիմոնյանը հույսը չի կորցնում, որ թավշյա հեղափոխության տրամաբանությունը կլինի շարունակական և կբերի նաև ՀՀԿ-ական քաղաքապետի հրաժարականին: Եվ ահա այդ դեպքում ինքը կմտածի Երևանի քաղաքապետ լինելու մասին:

Նախկին Հայաստանում սա, թերևս, նորմալ երևույթ էր՝ ինչ-որ մեկին ճնշել, որ անի այնպես, ինչպես ցանկանում ես, որպեսզի քո ուզած թեկնածուն զբաղեցնի բաղձալի պաշտոնը: Օրինակ, տվյալ պարագայում Տարոն Մարգարյանին ստիպել հրաժարական տալ, թեև վերջինս դա չի շտապում անել ու բազմիցս այս օրերին այդ մասին հայտարարել է: Որպես ազդելու մեխանիզմներ էլ, ենթադրենք, կիրառել, այսպես ասած, զգուշացում, որ համապատասխան մարմինները կզբաղվեն ոչ միայն իր, այլև իր մոր և կնոջ ունեցվածքով, որի միայն հայտարարագրված հատվածն ուղղակի ապշեցնում է (նախաապրիլյան Հայաստանում գոյություն ուներ նաև չհայտարարագրման մեխանիզմ):

Ահա. 2011 թվականից հետո Մարգարյանի ունեցվածքը գնալով աճ է արձանագրել՝ 115 մլն դրամից 2017 թվականին հասնելով 250 մլն դրամի: Բացի դրամից, նա դրամական միջոցներ է հայտարարագրել նաև արտարժույթով՝ 45 հազար դոլար և 50 հազար եվրո: Ընդ որում, որպես եկամուտ քաղաքապետը հայտարարագրել է իր աշխատավարձը, որը կազմում է ավելի քան 5 մլն դրամ: Բացի այս՝ բազմաթիվ բնակարաններ, շինություններ, ավտոմեքենաներ, բաժնետոմսեր և այլն : Էլ չհիշենք տաքսի սերվիսներն ու մնացած բիզնեսները, որ վերագրվում է Տարոն Մարգարյանին:

Իսկ քաղաքապետի կինը՝ Գոհար Սարգսյանը, որը չի աշխատում, նախորդ տարի հայտարարագրել է 50 մլն դրամ չափով դրամական միջոցը: Այս թիվը անփոփոխ է եղել վերջին մի քանի տարիներին: Երբեմն նրան նաև խոշոր դրամական նվերներ են անում՝ օրինակ, 2012 թվականին, որպես եկամուտ, նա հայտարարագրել էր նվեր ստացած ավելի քան 39 մլն դրամը: Բայց ումի՞ց է այն՝ այդպես էլ մութ մնաց:

Եվ ահա՝ ի՞նչն է, որ պետք է ստիպի Տարոն Մարգարյանին հրաժարական տալ, որի հույսով (ենթադրելի է), Ալեն Սիմոնյանը որոշում էր կայացրել վայր դնել երկու օր առաջ ստացած պատգամավորական մանդատը, իսկ հետո չբացառել, որ այդ գործընթացը հնարավոր է մինչև վերջ չհասցնի: Արդյոք նոր Հայաստանում էլ գործելու են շանտաժի մեթոդները, որոնց արդյունքում մարդիկ հասնելու են իրենց ուզածին, բայց չեն մտածելու ժողովրդի ու պետության շահի մասին, այն է՝ քրեական գործ հարուցելու, խստագույնս պահանջելու, որպեսզի ներկայացվի բացատրություն, թե որտեղի՞ց այդ ահռելի հարստությունը: Ի վերջո, այն բացահայտվի, թե ինչպես է, որ 30 տոկոս աղքատություն ունեցող երկրում քաղաքապետի չաշխատող բազմազավակ կինն ունի միլիոնավոր կարողություն, իսկ իր ամուսինը՝ պետական պաշտոնյան, որ բացահայտ բիզնես շահեր չունի, տարեց տարի իր ունեցվածքը ավելացնում է միլիոններով:

Թավշյա հեղափոխությունն արվեց, որպեսզի վերջ դրվի կուլիսային «ռազբորկաներին» ու շանտաժի մեթոդներին, որպեսզի Հայաստանում օրենք հաստատվի ու դրա առջև բոլորը լինեն հավասար՝ նախարար, թե քաղաքապետ: Եվ ընտրովի մարմին Երևանի ավագանին այս դեպքում լակմուսային թուղթ կարող է հանդիսանալ՝ օրենքի շրջանակում հասնելով անցանկալի քաղաքապետի հրաժարականին և քաղաքապետի արտահերթ ընտրություն անցկացնելով (խմբակցություններն ունեն թեկնածու առաջադրելու հնարավորություն): Մնացած բոլոր մեթոդներով Տարոն Մագարյանի հեռացումը, բայց ոչ պատասխանատվության ենթարկումը կլինի ոչ այլ ինչ, քան Սերժ Սարգսյաի Հայաստանի շարունակություն:

Ղարաբաղի վերադարձը բանակցային գործընթաց՝ «կարմիր գիծ» Բաքվի համար
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online