23.11.2024
Բացառել կուլիսային «ռազբորկաները». որն է Տարոն Մարգարյանի հեռանալու ճիշտ ճանապարհը
prev Նախորդ նորություն

Ղարաբաղի վերադարձը բանակցային գործընթաց՝ «կարմիր գիծ» Բաքվի համար

«ՀՀ–ի ղեկավարության ցանկությունը բանակցային գործընթացին ներգրավվել Լեռնային Ղարաբաղի ռեժիմի անջատողականներին նշանակում է, որ Երևանը ցանկանում է վերջ դնել խաղաղ գործընթացին»։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը։

Նա նշել է, որ տվյալ հարցը վերջերս քննարկվել է Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը։

Ըստ նրա, Մինսկի խմբի համանախագահներին նա հայտարարել է, որ հայերի այդպիսի ցանկությունն ուղղված է խաղաղ գործընթացի խաթարմանը։

Բաքուն փաստացի կտրուկ դեմ է բանակցային գործընթացում Ղարաբաղի ներգրավմանը, որպես բանակցային լիիրավ կողմ Հայաստան–Ադրբեջան բանակցային ֆորմատը Բաքվի համար վերջնական է և ենթակա չէ փոփոխության։ Մամեդյարովի հայտարարությունը կտրուկ տարբերվում է ՀՀ–ի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արված հայտարարություններից, որ Արցախը պետք է դառնա բանակցային կողմ։

ՀՀ նոր կառավարության դիրքորոշումը համահունչ է Ղարաբաղի իշխանությունների դիրքորոշմանը, ովքեր բազմաթիվ անգամ հայտարարել են` Արցախի ապագան պետք է որոշի արցախահայությունը։ Բաքվի դիրքորոշման կոշտացումն արտահայտվում է նաև գրեթե ամեն օր սահմանային միջադեպերով` նախիջևանյան սահմանում, ինչպես նաև ղարաբաղյան ճակատում։ Կրակելով հայ զինվորների ուղղությամբ Բաքուն հասկացնում է, որ «պահանջում է արագ զիջումներ` հակառակ պարագայում սպառնում է պատերազմով»։

Բաքվի համար Արցախի վերադարձը բանակցային սեղանի շուրջ, որպես լիիրավ բանակցային կողմ, նշանակում է casus belli` «բանակցային խաղաղ գործընթացի խաթարում», ինչպես այսօր հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։

Բաքվի այսպիսի հայտարարությունն իր հերթին բերելու է պաշտոնական Երևանի ու Ստեփանակերտի դիրքորոշման խստացմանը` պատերազմական գործընթացին նախապատրաստվելու, սպառազինությունների մրցազավազքի շարունական աճին, ինչպես նաև մադրիդյան սկզբունքների «հուղարկավորությանը»։
Ադրբեջանի այսպիսի հայտարարությունները չեն նպաստում փոխվստահության մթնոլորտի ամրապնդմանը, ինչի մասին հայտարարում են Մինսկի խմբի համանախագահներն ու բանակցային գործընթացը տանում են փակուղի` բաց պահելով ռազմական գործողությունների վերսկսման հարցը ։