26.04.2024
Նիկոլ Փաշինյանը ՊՆ-ում ներկայացրեց նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին
prev Նախորդ նորություն

Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունները ավելի լավը կդառնան. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Россия 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ հարաբերությունները Երևանի և Մոսկվայի միջև ավելի լավը կդառնան:


«Կարծում եմ, որ հարաբերությունները Երևանի և Մոսկվայի միջև կփոխվեն, սակայն միայն դեպի լավը: Ես գրեթե վստահ եմ դրանում: Հասկանում եմ, որ Մոսկվայում մտահոգություններ կան, և կարծում եմ, որ մեր զրույցներից հետո, մեր հանդիպումներից հետո այդ մտահոգությունները չեն լինի, և ամեն ինչ հայ-ռուսական հարաբերություններում կփոխվի դեպի լավը»,- նշել է Փաշինյանը:


Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանում իրականացված ցույցերն արտաքին քաղաքականությանն առնչվող նպատակներ չեն հետապնդել, և կատարվածը ներքին քաղաքական գործընթաց է եղել՝ կապված ներքին խնդիրների հետ:


Նա շեշտել է, որ արևմտամետ կամ ռուսամետ գործիչ չի հանդիսանում: «Ես ո՛չ արևմտամետ եմ, ո՛չ ռուսամետ, ո՛չ ամերիկամետ, ո՛չ իրանամետ և ո՛չ էլ վրացամետ: Ես հայամետ եմ: Ներկա պահին ես վարչապետ եմ և հանդես չեմ գալիս որպես որևէ խմբակցության կամ կուսակցության անդամ: Ես այժմ ներկայացնում եմ հայ ժողովրդին և համազգային շարժումը, որը ոչ մի արտաքին քաղաքական հարցեր չէր դրել իր առաջ»,- ասել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը քաղաքական ճգնաժամից հետո չի փոխվելու:


Անդրադառնալով ԵԱՏՄ օրակարգին և կառույցում ՀՀ ներկայացուցչական կազմի փոփոխություններին՝ Փաշինյանը նշել է, որ աշխատելու է այն օրակարգի շուրջ, որն արդեն առկա է, ինչպես նաև քննարկումներ է անցկացնելու ընթացքում ի հայտ եկող հարցերի շուրջ: Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ում հայկական ներկայացուցչության կազմում որոշակի կադրային փոփոխություններ կլինեն:


Փաշինյանը հավելել է, որ մայիսի 14-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովում պատրաստվում է ինչպես լսել և ծանոթանալ իրավիճակին, այնպես էլ հանդես գալ առաջարկով:


Անդրադառնալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում Հայաստանի գործունեությանն ու ներուժի իրագործմանը՝ վարչապետը նշել է, որ այդ կառույցում ևս կան հարցեր, որոնք պետք է հստակեցվեն, օրինակ՝ թե ինչ պարտականություններ ունեն ՀԱՊԿ անդամ երկրները միմյանց նկատմամբ, և թե ինչ պարտականություններ ունի Հայաստանը գործընկերների նկատմամբ որոշակի դեպքերում: Նրա խոսքով՝ անդամ երկրների ժողովուրդների համար անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչ են նշանակում այդ պարտականությունները գործնականում:


«Մենք պետք է համագործակցության հստակ ծրագիր ունենանք, օրինակ՝ թե ինչպես պայքարել ահաբեկչության դեմ, թե ինչ պետք է անի երկրներից յուրաքանչյուրը»,- ընդգծել է Փաշինյանը՝ խոսելով Կենտրոնական Ասիայում ահաբեկչական սպառնալիքների պարագայում ՀԱՊԿ-ի դերակատարության մասին:


Փաշինյանն ընդգծել է նաև, որ որևէ արտաքին ճնշում չի կարող ստիպել Հայաստանին դադարեցնել համագործակցությունը Ռուսաստանի հետ, այդ թվում և ռազմական ոլորտում, քանի որ ՌԴ-ի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի ազգային և անվտանգության շահերից:


Եզրափակելով իր խոսքը՝ Փաշինյանը հայտնել է, որ բարձր է գնահատում այն դիրքորոշումը, որը Ռուսաստանը ցուցաբերել է Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակի լարվածության պահին՝ ցույց տալով իր հարգանքը Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ: www.tert.am



 

Բոլոր ջանքերն ուղղված են լինելու ՀՀ և Արցախի անվտանգության մակարդակի բարձրացմանը. վարչապետ
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online