26.04.2024
Ստեղծված պայթունավտանգ իրավիճակը պահանջում է հրատապ քաղաքական լուծումներ. ԲՀԿ
prev Նախորդ նորություն

ՀՀ-ում կատարյալ ճգնաժամային անորոշություն է. արեւմտյան դիվանագետները շփոթված են

Հայաստանում հավատարմագրված արեւմտյան պետությունների դեսպանությունների ու դիվանագետների ուշադրության կենտրոնում է Երեւանում ու այլ մեծ քաղաքաներում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ապրիլի 13-ից չդադարող բազմահազարանոց բողոքի ակցիաները:


VERELQ-ի տեղեկություններով արեւմտյան պետությունների դեսպանները փորձում են հասկանալ Հայաստանում խորացող քաղաքական ճգնաժամի տրամաբանությունը եւ դրա հանգուցալուծման հանարավոր սցենարները: Նրանք ակտիվ հանդիպումներ են վարում ընդդիմադիր դաշտի տարբեր քաղաքական ուժերի հետ: Գերմանիայի, Ֆրանսիայի դեսպաններն արդեն հանդիպել են «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունների ղեկավարների, ինչպես նաեւ «Հայ ազգային կոնգրեսի» առաջնորդների հետ:


«Բոլորին հետաքրքրում է մեկ հարց. բոլոր դեսպանները ցանկանում են հասկանալ, թե ինչ սցենարներով կարող են զարգանալ Հայաստանում սկիզբ առած բողոքի մասայական ակցիաները: Ո՞րն է լինելու հանգուցալուծումը, ի՞նչ է մտածում Նիկոլ Փաշինյանը: Նրանք, սակայն, այժմ անմիջական կապի դուրս չեն գալիս Փաշինյանի հետ, փորձում են հասկանալ իրավիճակը, խաղը եւ դրա հետեւում կանգնածներին, որպեսզի նոր իրականացնեն որոշակի քայլեր: Այժմ ուղղակի հնչեցնում են ընդհանրական կոչեր առ այն, որ ակցիաների ժամանակ տեղի չունենան բախումներ ու բռնություններ», - VERELQ-ի հետ զրույցում Ֆրանսիայի ու Գերմանիայի դեսպանների հետ հանդիպուների մասին պատմեց ընդդիմադիր գործիչներից մեկը՝ չցանկանալով նշել իր անունը:


Նրա խոսքով, իրավիճակին շատ ուշադիր, սակայն հայտարարություններում կրկին զգուշավոր, հետեւում են ԱՄՆ-ում: «ԱՄՆ-ի դեսպանը ոչ մի կերպ չի ցանկանում երեւալ, գուցե նույն այն պատճառով, որ անորոշություն է տիրում եւ չեն հասկանում գործընթացի տրամաբանությունը», - ասաց նա:


Այս լուրը հաստատեցին մեր եւս երկու աղբյուրներ, որոնք ծանոթ էին արեւմտյան դիվանագետների հետ քննարկումների բովանդակությանը: Մեր զրուցակիցները տեղեկացրեցին, որ «Ելք» դաշինքի գծով Նիկոլ Փաշինյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցության գործընկերները՝ ի դեմս Էդմոն Մարուքյանի, Գերմանիայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ վերահաստատել է իրենց նախկին մոտեցումն առ այն, որ դեմ են Փաշինյանի գործելաոճին եւ չեն աջակցում դրան:


Մեր զրուցակիցները նշում են, որ այժմ շատ նուրբ պահ է եւ Փաշինյանն ու նրա թիմակիցներն ամեն կերպ պետք է խուսափեն արտաքին քաղաքական պահանջներից:


«Շատ կարեւոր է, որ ամեն անգամ կրկնվի, որ սա ուղղված չի ոչ Ռուսաստանի, ոչ էլ Արեւմուտքի դեմ: Հատկապես Ռուսաստանի մասով սա պետք է միշտ կրկնել սա: Շատ լավ է, որ Փաշինյանն ապրիլի 20-ի ելույթում հղում կատարեց ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցչի՝ Մարիա Զախարովայի հայտարարությանը՝ փաստացի նշելով, որ սա շահեկան է ՀՀ-ում սկսած բողոքի ցույցերի գործընթացի համար», - եզրափակեց մեր զրուցակիցը՝ եւս մեկ անգամ նշելով, որ ՀՀ-ի քաղաքական դաշտում այժմ կատարյալ ճգնաժամային անորոշություն է ու հատկապես արեւմտյան դիվանագետները խառնաշփոթի մեջ են:

ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ոտքով հարվածում է ցուցարարին (տեսանյութ)
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online