27.04.2024
Ամերիկյան հետախուզական հանրությունը կանխատեսում է Ղարաբաղում իրավիճակի լուրջ էսկալացիա
prev Նախորդ նորություն

Ադրբեջանում միջազգային ահաբեկչական կազմակերպության անդամներ են չեզոքացվել

Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը ոչնչացրել է միջազգային ահաբեկչական կազմակերպության կազմի մեջ մտնող «Խաչմազ Ջամաաթի» ծայրահեղական խմբավորման անդամներին: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով ՊԱԾ-ը, օպերատիվ միջոցառումների ընթացքում պարզվել է, որ «Խաչմազ Ջամաաթի» անդամներ Սաբիր Մամեդովը եւ Թարլան Սալիմովը դիվերսիոն-ահաբեկչական գործողություններ էին նախապատրաստում:


Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Խաչմազի շրջանում իրականացված օպերացիայի ընթացքում ՊԱԾ-ի աշխատակիցները Սաբիր Մամեդովից եւ Թարլան Սալիմովից պահանջել են հանձնվել, սակայն վերջիններս զինված դիմադրություն են ցույց տվել եւ կրակ են բացել իրավապահների ուղղությամբ: Արդյունքում, Մամեդովը եւ Սալիմովը ոչնչացվել են:

ՌԴ-ն շատ է կարևորում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը. Զախարովա
Հաջորդ նորություն next