27.04.2024
Լուկաշենկոն հորդորել է ՀԱՊԿ-ի երկրներին՝ համատեղ արդիականացնել բանակները
prev Նախորդ նորություն

Ի տարբերություն Ադրբեջանի՝ մենք չէինք մոռացել, թե ինչու ենք մեկնել Թբիլիսի. Աշոտյան

Թբիլիսիում իր աշխատանքներն ավարտեց Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովը: Հայկական պատվիրակությունն արդեն վերադառնում է Հայաստան: Հետևելով նիստերի օրակարգին կարելի է ասել, որ ամեն բան ընթացել է այնպես, ինչպես միշտ՝ Ադրբեջանը խոսել է «Հայաստանի զավթողական քաղաքականության» մասին, մոռանալով սեփական ագրեսիվ-ռասիստական երանգավորումներ ունեցող կեցվածքը: Բայց Արմեն Աշոտյանի խոսքով՝ այդ ամենը ստացել է համարժեք պատասխան, իսկ հիմնական բեմահարթակից դուրս՝ կուլուարներում նաև ավելի կոշտ գնահատականների արժանացել:

Ադրբեջանն այս անգամ սկսել է հեռվից՝ մեջբերելով Մեծամորի ատոմակայանի հարցը, որը, ըստ Միլլի Մեջլիսի պատգամավոր Ֆուադ Մուրադովի, «լուրջ վտանգի աղբյուր է տարածաշրջանի համար»: Այնուհետ ադրբեջանցի պատվիրակը խոսել է նաև «Ադրբեջանի հանդեպ Հայաստանի վարած զավթողական քաղաքականության մասին»: Այս անգամ, սակայն, այդ հայտարարությունները Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապելու փորձ է արվել, մասնավորապես նա նշել է, որ Աֆրինի տարածաշրջանում Թուրքիայի կողմից իրականացվող հակաահաբեկչական գործողությունների ժամանակ կենդանի մնացած ահաբեկիչները «թաքնվել են Լեռնային Ղարաբաղում» և մի շարք եվրոպական երկրներում:

Եվրանեսթում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանի խոսքով՝ Ադրբեջանը կրկին ապակառուցողական մոտեցում է ցուցաբերում: Իր ելույթում Աշոտյանը նաև նշել է, որ շատ են դեպքերը, երբ պատերազմյան և ետպատերազմյան շրջաններում այլատյացություն է քարոզվում և մատնանշելով, օրինակ, Վրաստանը նշել, որ այս դեպքում կողմերը նման քաղաքականություն վարելուց զերծ մնացին:

VERELQ-ի հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահ, Եվրանեսթում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը նշեց, որ Թբիլիսիում կայացած Եվրանեսթի չորս հանձնաժողովների նիստերի օրակարգերը վերաբերում էին Արևելյան գործընկերության խնդիրներին, էներգետիկ քաղաքականությանը, ուղղակի ներդրումներին և չհայտարարագրված աշխատողների խնդիրներին: Բայց ինչպես և ակնկալվում էր, Ադրբեջանի պատվիրակությունը հերթական ապակառուցողական գործելաոճով հանդես եկավ, երբ անկախ թեմայից, երբեմն նաև առանց թաքցնելու իրական նպատակները, փորձում էին այն տեքստերը, որոնք ադրբեջանական քարոզչական հակահայկական շեշտադրումներն են պարունակում.

«Հերթական անգամ համոզվեցինք, որ Ադրբեջանի կողմից չկա քաղաքական որոշում և կամք կոնստրուկտիվ երկխոսություն ունենալ խորհրդարանական ձևաչափում: Ադրբեջանը ցույց տվեց, որ չի ցանկանում, որպեսզի խորհրդարանական հարթակները լինեն, անգամ ոչ ֆորմալ, երկխոսության և վստահության վերականգնման ձևաչափ և ոչ թե պարզունակ քարոզչական հնարքների ու ճարտասանության: Բնականաբար հայկական պատվիրակությունը իր ողջ ներուժով սաստեց մեր գործընկերներին»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ադրբեջանցիների այդ գործելաոճը տհաճ էր ոչ միայն Հայաստանի ներկայացուցիչների համար, այլև կոմիտեների նիստերին ներկա այլ խորհրդարանականների, այդ թվում՝ եվրոպացիների համար.

«Իրականության մեջ բոլորը հոգնել են այս անարդյունավետ գործելաոճից և այս անգամ ևս արձանագրեցին, որ նման խորհրդարանական բախումների սկզբնաղբյուրն ու սադրիչը Ադրբեջանն է»,- շեշտեց մեր զրուցակիցը:

Քանի որ հայկական պատվիրակության այցին Թբիլիսի նախորդեց Իլհամ Ալիևի հայտնի ելույթը, որում նա հայտարարել էր, որ իրենց ստրատեգիական նպատակը Երևանը «վերադարձնելն է», Արմեն Աշոտյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք քննարկումների ընթացքում անդրադարձ դրան եղել է: Առավել ևս, որ այս հայտարարությունը բուռն արձագանք ստացավ նաև Հայաստանի ու Արցախի սահմաններից դուրս.

«Այդ ելույթի մասին, ի պատասխան ադրբեջանական հերթական ապատեղեկատվության, ելույթ է ունեցել հայկական պատվիրակության անդամ Կարեն Բեքարյանը: Կարող եմ միայն ասել, որ բոլորն ամեն ինչ հասկանում են, և տեսանելի հատվածից դուրս կա նաև անտեսանելի հատված՝ կուլուարները, որտեղ ևս բոլորը շատ լավ ամեն ինչ հասկանում են»,- ասաց նա:

Աշոտյանը հավելեց, որ հայկական պատվիրակությունը հաջողել է ոչ միայն մեր ազգային ու պետական օրակարգին վերաբերող պատեհ ելույթներով ներկայացնել իրականությունը, այլ նաև պատվիրակությունը լիարժեք ընկղմված է եղել ոլորտային քննարկումների մեջ: Ասել կուզե, ի տարբերություն ադրբեջանական պատվիրակության, Հայաստանի պատգամավորները չեն մոռացել, թե ինչի համար են հավաքվել Թբիլիսիում և ակտիվ մասնակցել են ոլորտային ու ճյուղային զեկույցների քննարկմանը:

Իրանը կմիանա եվրոպական էներգետիկ ցանցին իր հարևանների միջոցով. այդ թվում՝ Հայաստանի
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online