Թրամփը 2020 թվականին կրկին կառաջադրվի նախագահի պաշտոնում. Սպիտակ տուն

665

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2020 թվականին պատրաստվում է երկրորդ անգամ զբաղեցնել ԱՄՆ նախագահի պաշտոնը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղարի տեղակալ Հոգան Գիդլին ճեպազրույցի ժամանակ։

«Միանգամայն հստակ Թրամփը կրկին կմասնակցի նախագահական մրցապայքարին»,- ասել է Գիդլին։

Նա նշել է, որ նա, ով կորոշի հաղթել ընտրություններում, ստիպված կլինի բախվել «ռեկորդային ձեռքբերումներին, որոնց Թրամփը հասել է ռեկորդային ժամկետներում»։

Ներկայիս նախագահի նվաճումների շարքին է Սպիտակ տան ներկայացուցիչը դասել հաջողությունները տնտեսական ոլորտում, մասնավորապես նոր աշխատատեղերի ստեղծումն ԱՄՆ-ում, հարկերի պատմական կրճատումն ու հարկային բարեփոխումը, աշխատավարձերի մեծացումը, ինչպես նաև Իրաքում և Սիրիայում ԴԱԻՇ-ի գրոհայինների «բացարձակ ոչնչացումը»։

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...