26.04.2024
ԱՄՆ հետախուզությունը վստահ չէ՝ ԻՊ-ի առաջնորդ ալ-Բաղդադին կենդանի է, թե ոչ. TWP
prev Նախորդ նորություն

Էրդողանը փորձում է կոծկել Սիրիայի ժողովրդի դեմ իր գործած հանցանքները. Սիրիայի ԱԳՆ

Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, որով նա «ահաբեկիչ» էր անվանել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին:


Էրդողանը, մասնավորապես, ասել էր, որ Ասադը մեղավոր է իր երկրում մեկ միլիոնից ավելի մարդու մահվան համար և որ դրա պատճառով Թուրքիան չի կարող նրա կողքին լինել:


«Նա միանշանակ ահաբեկիչ է», - ասել էր Թուրքիայի նախագահը:


Սիրիայի ԱԳՆ-ն ի պատասխան Էրդողանի հայտարարության տարածած հաղորդագրության մեջ մեղադրել է Էրդողանին ահաբեկչական խմբավորումներին մեծ աջակցություն ցույց տալու համար: Ավելին՝ Սիրիայի ԱԳՆ-ն նշել է, որ Էրդողանի այդ քաղաքականությունը խնդիրների աղբյուր է դարձել ոչ միայն Դամասկոսի, այլև հենց Անկարայի համար:


Հաղորդագրության մեջ շեշտվում է, որ նման հայտարարություններով Թուրքիայի նախագահը փորձում է ապակողմնորոշել Թուրքիայի ժողովրդին և կոծկել Սիրիայի ժողովրդի դեմ իր գործած հանցանքները:

Իսրայելը և ԱՄՆ-ը Իրանի դեմ գործողությունների համատեղ ծրագիր են մշակել
Հաջորդ նորություն next