26.04.2024
Մենագարիշվիլի.Սարգսյանի այցն ունի կարևոր քաղաքական նշանակություն
prev Նախորդ նորություն

Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 26-ին ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ։


Դրանց թվում են՝


-«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին,


-«Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին,


-«Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին,


-«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին,


-Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին,


-«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին,


-«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին,


-Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքները:

Առաջիկայում ԿԲ-ն կարող է աստիճանական չեզոքացնել դրամավարկային խթանող պայմանները
Հաջորդ նորություն next