Հայ-ռուսական բարեկամության ցուցահանդեսը հետաքրքիր է նաև զբոսաշրջիկներին

618

Նոյեմբերին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի Երևան կատարած այցի շրջանակում Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց «Հայաստան-Ռուսաստան. բարեկամություն՝ կոփված դարերով» պատմավավերագրական ցուցահանդեսը:

Մինչև դեկտեմբերի վերջ պատկերասրահի այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալու վերջին 25 տարիների հայ-ռուսական հարաբերությունների արխիվային հիմքերին: Այստեղ են ներկայացված ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինի և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նամակագրությունը, Բորիս Ելցինի հայտարարությունը, որ ՌԴ-ն ճանաչում է Հայաստանի Հանրապետության անկախությունը, այնուհետ ներկայացված են քաղաքական երկխոսությանը վերաբերող մի շարք այլ փաստաթղթեր:


3

Հատկապես ծավալուն են ներկայացված երջին տարիների փոխայցելությունները նախագահների մակարդակով, հայ-ռուսական քաղաքական, տնտեսական, մշակութային հարաբերությունների խորացման վկայություն հանդիսացող լուսանկարներ, դրանց հարևանությամբ կարևոր փաստաթղթեր, որոնք հատկապես կհետաքրքրեն միջազգային հարաբերություններ, պատմություն ուսումնասիրող երիտասարդներին ու մասնագետներին: Ի դեպ, թանգարանի աշխատակիցները նշեցին, որ ցուցահանդեսի հանդեպ հետաքրքրությունը մեծ է հատկապես ուսանողների շրջանում, ինչպես նաև զբոսաշրջիկները, որ այցելում են պատկերասրահ, անպայման մտնում են նաև այս ցուցասրահ:

Հատկանշական է, որ ցուցահանդեսը տեղավորվել է որմնանկարների ցուցասրահում և կարծես ակնարկում է, որ հայ-ռուսական բարեկամությունը, ինչպես և որմնանկարչությունը, դարերի պատմություն ունի:

Նշենք, որ ցուցահանդեսը իրականացվում է Հայաստանի և Ռուսաստանի պետական արխիվների աջակցությամբ, սակայն ներկայացված փաստավավերագրական նյութերը տրամադրվել են ոչ միայն դրանց, այլև շուրջ 25 այլ կառույցների կողմից:


 

Տպել

Թեմայի այլ նորություններ