26.04.2024
ՌԴ-ն հարգանքով է վերաբերվում Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը. Մարիա Զախարովա
prev Նախորդ նորություն

Մամուլ. Բրյուսելում ընդունվող հռչակագրի ձևակերպումը չի գոհացնի ո՛չ Երեւանին, ո՛չ Բաքվին

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Եվրոպական հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանի երեկվա արտահայտությունը, թե Արևելյան գործընկերության գագաթնաժողովի հռչակագրում ղարաբաղյան կոնֆլիկտի ձևակերպումների շուրջ «կբանակցեն մինչև ամենավերջին պահը», մի բան է նշանակում, որ հռչակագրի ձևակերպումը չի գոհացնի ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական կողմին։ Ըստ փորձագետների՝ եվրոպական կողմն ունի պատրաստի տարբերակ, որը կներկայացվի վերջին պահին, և որի մի հատվածում տեղ կգտնի տարածքային ամբողջականության մասին դրույթը, մյուս հատվածում կնշվի, որ հակամարտությունները պետք է լուծվեն միջազգային իրավունքի ֆորմատում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 25-ին, «ա լա Սերժ Սարգսյան», Կարեն Կարապետյանը հանդիպման է հրավիրել գործարարներին` խոսելու հայաստանյան տնտեսության դարդուցավից և, իհարկե` հարկային ստուգումներից, որից Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ տրտնջացել են գործարարները: Դարձյա՞լ «խաշի շուրջ»` հարցրինք կառավարության մեր աղբյուրին: «Ի՞նչ էական է»: Շատ էական է, որովհետև ՀՀ գործարար կանայք շատ սրտնեղված են, որ իրենց չեն կանչում նման կարևոր հանդիպումների, ասում են` «մի կտոր խաշ ենք ուտում տղամարդկանցով, գաք ի՞նչ անեք»: «Մենք հրավիրել ենք»,- ասացին: Ի դեպ, կառավարությունում գաղտնի են պահում հանդիպման վայրը` պատճառաբանելով անվտանգությունը, սակայն իմացանք, որ հանդիպման վայրը «փոխել չի կարելի»՝ կրկին Աղվերան, կրկին Մկոյանին պատկանող «Բեսթ Վեսթերն Աղվերան»: Վարչապետի հետ հանդիպմանը կմասնակցեն նաև տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանն ու տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, իսկ օլիգարխ գործարարները՝ Գագիկ Ծառուկյան, Սամվել Ալեքսանյան և այլք, չեն մասնակցելու»:


«Ժամանակ»-ի տեղեկացմամբ՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր), ով իշխանությունների հետ հակասությունների պատճառով չմասնակցեց 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին, որդու՝ Դավիթ Սեդրակյանի միջոցով հարթել է հարաբերությունները վերջիններիս հետ։ Թերթի տեղեկություններով՝ Մհեր Սեդրակյանը նեղ շրջապատում հավաստիացրել է, որ որդին՝ Դավիթ Սեդրակյանը, կսպասի և 2022-ին ՀՀԿ-ից կմասնակցի խորհրդարանական ընտրություններին։ «Մինչ այդ, կորցրած դիրքերը վերականգնելու և ամրացնելու աշխատանքներով կզբաղվեն»,-գրել է թերթը։


ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է ընդունել կառավարության մարտահրավերը և ի պատասխան իր բիզնեսներում սկսած ստուգումների՝ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներին կարգադրել է խստացնել կառավարության քննադատությունը։ Այս մասին գրել է «Ժամանակ»-ը: «Բայց որպեսզի ավելի ընդգծի, որ իր պայքարը ոչ թե իշխանության կամ նախագահ Սարգսյանի դեմ է, այլ միայն վարչապետ Կարապետյանի, Ծառուկյանը կարգադրել է պաշտպանել իշխանության մյուս նախաձեռնությունները։ Մասնավորապես՝ Ծառուկյանը խիստ զգուշացրել է, որ խմբակցության անդամները որևէ կերպ չմասնակցեն ուսանողական ցույցերին կամ ընդհանրապես հանդես չգան ի պաշտպանություն ուսանողների առաջ քաշած պահանջների, հստակ պաշտպանեն իշխանության դիրքորոշումը»,-հավելել է թերթը։


«Ավանդույթը օրենքի կարգավորման հիմք չէ», «Ընտանեկան ավանդական արժեքի ամրապնդում՝ կինը բուրդ ա, ինչքան ծեծես՝ էնքան կփափկի», «Ընտանեկան ավանդական արժեքի ամրապնդում՝ եթե կնոջը չծեծեն, կիմանա, թե այրի է»։ «Առավոտ»-ի հաղորդմամբ՝ այսպիսի գրառումներով պաստառներով կառավարության շենքի մոտ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան բողոքի ցույց է արել, պնդելով՝ «Ավանդույթը օրենքի կարգավորման հիմք չէ»։ Կոալիցիայի անդամները ընտանեկան բռնության կանխարգելմանը վերաբերող օրենքի նախագծի նոր և փոփոխված տարբերակին դեմ են։ Կոալիցիան դեմ է նախագծում ներառված «ընտանիքում համերաշխության» և «ընտանիքում ավանդական արժեքների պահպանման», «ֆիզիկական տառապանք պատճառել» եզրույթներին։


«Ախր ինչի՞ են հայերը, երբ ինչ-որ մեկին պաշտոն են տալիս, շաբաթվա, ամսվա, տարվա գործունեությունը ուզում։ Ճտերն աշնանն են, չէ՞, հաշվում»,- «Առավոտի» հետ զրույցում ասել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, պատասխանելով լրագրողների խնդրանքին՝ գնահատել վարչապետ Կարեն Կարապետյանի մեկ տարվա գործունեությունը։ Թերթի հարցին՝ ե՞րբ է գալու աշունը, Աղաբաբյանը նշել է. «Համենայնդեպս, այս տարվա աշնան մասին չի խոսքը։ 2018-ի աշնանը կտեսնենք»։ Եվ հարցին արդյոք նա տեսնո՞ւմ է այն անձին, ով կարող է 2018-ին լինել ՀՀ վարչապետ, նախկին պատգամավորն ասել է. «Ես ոչ մի բան չեմ տեսնում, բացի էսօրվանից»՝ հավելելով, որ հուսով է՝ խորհրդարանը վարչապետի հարցում ճիշտ որոշում կկայացնի։


Կառավարությունը դեռևս չի արձագանքել «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիմումին։ Ինչպես հայտնի է՝ կուսակցության ներկայացուցիչները երկուշաբթի օրը դիմել էին կառավարությանը՝ պահանջելով կատարել Սահմանադրական դատարանի որոշումն ու Վանաձորում արտահերթ ՏԻՄ ընտրություններ անցկացրել։ Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, Վանաձորի քաղաքապետի նախկին թեկնածու Քրիստ Մարուքյանը՝ ընդգծելով, որ գործադիր մարմնի պատասխանի ժամկետը երկու շաբաթ է։ ՀՎԿ-ՀՀԿ համագործակցության հուշագրի ստորագրումից հետո նիստերի անցկացման համար անհրաժեշտ քվորումն արդեն ապահովված է։


«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը փորձում է իրականացնել հերթական մեգանախագիծը, որի իրական նպատակը միջազգային դոնոր կազմակերպություններից փող պոկելն ու յուրացնելն է: Կառավարությունը խորհրդարանի հաստատմանն է ներկայացրել «Հայկական ատոմային էլեկտարակայան» ՓԲԸ առաջին էներգաբլոկը շահագործումից հանելու մասին օրենքի նախագիծ: Նախագիծը չափազանց կարճ է՝ կազմված է ընդամենը հինգ հոդվածից, որոնցից վերջինը վերաբերում է նրան, որ օրենքի նախագիծն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը: Որոշ տեղեկություններ կան օրենքի նախագծին կից ներկայացված հիմնավորումների մեջ, որոնց համաձայն՝ շահագործումից հանելը 2007թ. գնահատվել է 310.37 մլն ԱՄՆ դոլար»:


«Հայկական ժամանակ»-ի տեղեկացմամբ՝ Հայաստանում վաճառվող կարագը թանկացման ռեկորդային աճ է գրանցում։ Մասնավորապես մայրաքաղաքի փոքր կենտրոնի սուպերմարկետներում 1 կիլոգրամ կարագը թանկացել է շուրջ 550 դրամ։ «Եթե հոկտեմբերի 2-ի դրությամբ արձանագրել էինք, որ «Նորզելանդական» կարագի մեկ կիլոգրամն արժեր 3940 դրամ, իսկ «Անքոր» տեսակի կարագը՝ 3980 դրամ, ապա երեկ «Նորզելանդական» կարագը վաճառվում էր 4490 դրամով, իսկ «Անքոր»-ը՝ 4450 դրամով։ Այսինքն կարագի գինը թանկացել է շուրջ 14 տոկոսով»- գրել է թերթը և հավելել, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում, ըստ ԱՎԾ-ի, մեկ կիլոգրամ կարագը Երևանում արժեցել է 3860 դրամ։

ԵԽԽվ-ում կոռուպցիոն իրադարձությունները հետաքննող մարմնի գործունեությունը երկարաձգվեց
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online