19.04.2025
Բելգիան Հայաստանի համար կարևոր գործընկեր է. Սարգսյանը՝ Ֆիլիպին
prev Նախորդ նորություն

ՌԴ-ն հարգանքով է վերաբերվում Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը. Մարիա Զախարովա

Ռուսաստանը հարգանքով է վերաբերվում Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝  մեկնաբանելով Բրյուսելում Հայաստան-ԵՄ խորացված համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը:


Նրա խոսքով, Ռուսաստանը զարգացնում է հարաբերությունները Հայաստանի հետ և անում դա փոխշահավետ պայմաններում:


«Միաժամանակ մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուր երկիր իր ներքին ու արտաքին քաղաքական հետաքրքրություններն ու առաջադրանքներն ունի և հարգանքով ենք վերաբերվում այդ ամենին: Յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում արտաքին քաղաքական միջոցառումների շրջանակը, որոնք համապատասխանում են իր երկրի պահանջներին ու հետաքրքրություններին»,- հավելել է Զախարովան:

Մամուլ. Բրյուսելում ընդունվող հռչակագրի ձևակերպումը չի գոհացնի ո՛չ Երեւանին, ո՛չ Բաքվին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար