Իսրայելի պաշտպանության նախարարն արաբ առաջնորդներին կոչ է արել միավորվել ընդդեմ Իրանի

Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը կոչ է արել չափավոր արաբական երկրներին «նոր էջ բացել» հրեական պետության հետ հարաբերություններում և ձևավորել տարածաշրջանային կոալիցիա՝ Իրանի դեմ պայքարի համար։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

Նա առաջարկել է մերձավորարևելյան առաջնորդներին հետևել Եգիպտոսի նախկին նախագահ Անվար Սադատի օրինակին, ով ուղիղ 40 տարի առաջ պատմական այցով ժամանել էր Երուսաղեմ՝ ճանապարհ հարթելով դեպի Իսրայելի հետ խաղաղություն։

«Ես կոչ եմ անում մեր տարածաշրջանի առաջնորդներին հետևել նախագահ Սադատի օրինակին, գալ Երուսաղեմ և բացել նոր էջ ոչ միայն արաբական աշխարհի հետ Իսրայելի հարաբերություններում, այլև միջտարածաշրջանային հարաբերություններում»,- գրել է Լիբերմանն իր ֆեյսբուքյան էջում։

Տպել

Թեմայի այլ նորություններ