21.04.2025
ՌԴ, Իրանի եւ Թուրքիայի ԱԳՆ-ները Սիրիայում բռնությունների նվազման մասին են հայտարարել
prev Նախորդ նորություն

Թուրքիան կվերացնի տարածաշրջանի քարտեզի փոփոխման պլանները. Էրդողան

Թուրքիան կվերացնի տարածաշրջանի քարտեզի փոփոխման պլանները, ճիշտ այնպես, ինչպես դա արվել է մեկ դար առաջ՝ Ազգային-ազատագրական պայքարի ժամանակաշրջանում, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գյումյուշհան նահանգում, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։

Պետության ղեկավարն ընդգծել է ազգային անվտանգության ցանկացած մարտահրավերի, այդ թվում ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարի երկրի պատրաստակամությունը։

Թուրքիայի նախագահն ուշադրություն է հրավիրել Ֆեթուլահ Գյուլենի FETО ահաբեկչական հոսանքի գործունեության վրա։ Էրդողանի խոսքով՝ FETО-ի կողմնակիցների հանցավոր գործունեության հետաքննությունը դուրս է բերել քննությանն այնպիսի մասշտաբի կազմակերպության վրա, որը Թուրքիայի բնակիչները պարզապես ստեղծել չէին կարող։

Իսրայելի պաշտպանության նախարարն արաբ առաջնորդներին կոչ է արել միավորվել ընդդեմ Իրանի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան