Փորձագետ. ՌԴ–ին անհրաժեշտ է Թուրքիան` Արևմուտքին և ՆԱՏՕ–ին հարվածելու համար

277

ՌԴ–ին անհրաժեշտ է Թուրքիան Սիրիայում, որպեսզի կարողանա Անկարայի միջոցով վերահսկել ջիհադական որոշ խմբավորումներ, որոնք գտնվում են Թուրքրիայի վերահսկողության տակ։ Թուրքիան վերահսկում է իրավիճակը Իդլիբում, բացի այդ, Մոսկվային անհրաժեշտ է Թուրքիան` Արևմուտքին և ՆԱՏՕ–ին հարված հասցնելու համա։ Այդ մասին հայտարարել է փորձագետ Սեմիհ Իդիզը։

Նրա խոսքով, Անկարան հակամարտության մեջ է ԱՄՆ–ի հետ, իսկ Էրդողանը շարունակում է սրել հարաբերություններն Եվրոպայի հետ։ Թուրքիան ցանկանում է այդ իրավիճակը փոխհատուցել, այդ թվում ՌԴ–ին միջոցով և Մոսկվան հակակշռի դե է խաղում։

Նա հավելել է, որ Մոսկվան չի միջամտում Թուրքիայի ներքին գոծերին մարդու իրավունքների և խոսքի ազատության հարցերի հետ կապված և Էրդողանը ցանկանում է զարգացնել կապերը ՌԴ–ի հետ։

Տպել

Թեմայի այլ նորություններ