29.04.2024
Թիլերսոնն իր մտահոգությունն է հայտնել ԱՄՆ քաղաքացիներին ձերբակալելու կապակցությամբ
prev Նախորդ նորություն

Ինչո՞ւ Աքսել Ֆիշերը հրաժարական տվեց. պարզաբանում է Արփինե Հովհաննիսյանը

ԵԽԽՎ փոխնախագահ, Վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի Ուկրաինայի հարցերով համազեկուցող Աքսել Ֆիշերը հրաժարական է ներկայացրել:


ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը facebook-յան իր էջում գրառում է կատարել.


«Քիչ առաջ ԵԺԿ խմբի արտահերթ նիստում խմբի ղեկավար Աքսել Ֆիշերը հրաժարական տվեց։ Հունվարին ԵԺԿ խումբը կընտրի նոր ղեկավար։ Երեկ առավոտյան խմբում տեղի ունեցած իրադարձությունները հաշվի առնելով՝սա թերևս տրամաբանական որոշում էր»։


VERELQ-ի հետ զրույցում Հովհաննիսյանը պարզաբանեց, որ նախօրեին ԵԺԿ խմբում քվեարկության էր դրվել մի հարցադրում, որում ասվում էր, որ ԵԽԽՎ քաղաքական մյուս խմբերը, քվեարկելով ԵԽԽՎ նախագահ ընտրված Կիպրոսի ներկայացուցիչ Ստելլա Կիրիակիդեսի օգտին, խախտել են ԵԽԽՎ այն պայմանավորվածությունը, ըստ որի պետք է քվեարկեն խմբի կողմից ներկայացված թեկնածուի օգտին։


«Այս նախաձեռնության նպատակն, ըստ էության, այն էր, որ հունվարին կայանալիք Վեհաժողովի նախագահի ընտրություններում ԵԺԿ-ն հիմք ունենա ու կրկին ներկայացնի իր թեկնածուին՝ խախտելով այն պայմանավորվածությունը, որ հաջորդ նախագահը պետք է լինի սոցիալիստների խմբից»,- պարզաբանեց նա:


Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Պեդրո Ագրամունտի հրաժարականից հետո ԵԽԽՎ նախագահի պաշտոնին առաջադրվել էր երկու թեկնածու, երկուսն էլ ԵԺԿ-ից: Հայկական պատվիրակության համար ի սկզբանե նախընտրելի թեկնածուն Կիպրոսի ներկայացուցիչ Ստելլա Կիրիակիդեսն է, որն էլ հենց ստանձնեց այդ պաշտոնը ընտրության արդյունքում: Մինչդեռ ԵԺԿ խմբի պատգամավորները  վեհաժողովի դահլիճում մի քանի անգամ հայտարարեցին, որ իրենց թեկնածուն Լիտվացի պատգամավոր Էմանուելիս Զինգերիսն է:


Արփինե Հովհաննիսյանի խոսքով, Աքսել Ֆիշերը ցանկանում էր, որ խախտում արձանագրվի, ինչը նրան հնարավորություն կտար հունվարին առաջադրվել որպես ԵԺԿ թեկնածու՝ ԵԽԽՎ նախագահի պաշտոնի համար։ Սակայն խմբում քննարկման ժամանակ որոշվեց, որ կանոններ չեն խախտվել.

«Բավականին թեժ քննարկում էր, բայց խմբում քվեարկության արդյունքներով՝ 26/24 ձայների հարաբերակցությամբ որոշվեց, որ կանոնները չեն խախտվել։ Ստեղծված իրավիճակում Ֆիշերը որոշում կայացրեց հրաժարական տալ»,- հավելեց նա:


Այսպիսով, հավելեց նա, Աքսել Ֆիշերը զրկվեց նաև ԵԽԽՎ նախագահի պաշտոնի համար հունվարին պայքարելու հնարավորությունից:


Նշենք, որ երկու տարի առաջ Աքսել Ֆիշերը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներն էր: 

ԵԽԽՎ-ն Բաքվից պահանջում է անհնարինը՝ խավիարային սկանդալի անկողմնակալ հետաքննություն սկսել
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online