25.04.2025
Պենտագոն. Անկարա-Վաշինգթոն լարվածությունը չի անդրադառնա ռազմական համագործակցության վրա
prev Նախորդ նորություն

Թիլերսոնն իր մտահոգությունն է հայտնել ԱՄՆ քաղաքացիներին ձերբակալելու կապակցությամբ

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուին իր խորին մտահոգությունն է հայտնել Անկարայում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին եւ քաղաքացիներին ձերբակալելու կապակցությամբ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Հեզեր Նուերթը։

«Պետքքարտուղարը ԱԳ նախարարին իր լուրջ մտավախություններն է հայտնել Թուրքիայում մեր դիվանագիտական առաքելության թուրք աշխատակիցներն եւ մի քանի ԱՄՆ քաղաքացու ձերբակալելու կապակցությամբ»,– ասված է հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Անկարայում ԱՄՆ դեսպանատունն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ կառավարությունը իր մտահոգությունն է հայտնել Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության աշխատակից Մեթին Թոփուզի կալանքի կապակցությամբ եւ նրա դեմ մեղադրանքները անհիմն է համարում։ Դրանք սասանում են Թուրքիայի հետ գործընկերական հարաբերությունները։

Ինչո՞ւ Աքսել Ֆիշերը հրաժարական տվեց. պարզաբանում է Արփինե Հովհաննիսյանը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար