25.11.2024
Փհենյան. Թրամփը Կորեական թերակղզում պատերազմի պատրույգ է վառել
prev Նախորդ նորություն

Պենտագոն. Անկարա-Վաշինգթոն լարվածությունը չի անդրադառնա ռազմական համագործակցության վրա

Անկարայի եւ Վաշինգթոնի միջեւ հարաբերությունների լարվածությունը չի անդրադառնա ռազմական համագործակցության վրա: Այդ մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Ջիմ Մեթիսը, փոխանցում է Reuters-ը:

Նա նշել է, որ Պենտագոնը կշարունակի սերտ գործակցությունը իր թուրք գործընկերների հետ:

«Դա ՆԱՏՕ-ի դաշնակիցներն են, որոնց հետ մենք կշարունակենք աշխատել ընդդեմ մեր ընդհանուր թշնամու, եւ մենք լավ ենք աշխատւմ իրար հետ», - հայտարարել է նա:

Հարցին՝ սպասո՞ւմ է արդյոք նա, որ դիվանագիտական տարաձայնությունները կանդրադառնան հետագա գործողությունների վրա, Մեթիսը ասել է, որ չի ուզում սպեկուլացիա անել, բայց նախկինում դիվանագիտական լարվածությունը չի անդրադարձել ռազմական գործակցության վրա: