27.04.2024
Ակտիվ գործողության անցնելու ազդանշա՞ն. ԱՄՆ-ն խանդում է ՌԴ առաջնորդությանը ՄԽ-ում
prev Նախորդ նորություն

ԵԱՏՄ-ին անդամակցելու Թուրքիայի «կանաչ լույսը» հայ-թուրքական սահմանի բացո՞ւմն է

Անցած շաբաթ Թուրքիայի էկոնոմիկայի նախարարը հայտարարեց, որ Թուրքիան մտադիր է ԵԱՏՄ հետ մաքսային տարածքին միանալու համաձայնագիր ստորագրել՝ հետագայում ազատ առևտրի գոտի ստեղծելու նպատակով: Նրա խոսքով, Անկարան հույս ունի համապատասխան բանակցություններն ավարտին հասցնել արդեն մինչև տարեվերջ՝ չխախտելով համապատասխան համաձայնագիրը ԵՄ հետ: Սակայն այս պահի դրությամբ թուրքական կողմը պաշտոնապես դեռ չի դիմել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին:

Ի սկզբանե նման հեռանկար միշտ եղել է օրակարգում և Թուրքիան բազմիցս է իր հետաքրքրությունն արտահայել ԵԱՏՄ-ի նկատմամբ: Իսկ ժամանակի ընթացքում, երբ պարզ դարձավ, որ Եվրոպան բավականին ամուր է փակել իր դուռը Անկարայի առջև, այս պետության եվրասիական ամբիցիաներն ավելի սրվեցին ու դարձան ակնհայտ: Ինչպես նաև ակնհայտ դարձավ նաև այն, որ հեռանկարում Թուրքիան իսկապես հայտնվելու է ԵԱՏՄ-ում: Բայց ի՞նչ գնով: Երևանում որոշ շրջանակներ կարծում են, որ ԵԱՏՄ-ին միանալու ցանկությունը բավարարելու համար Թուրքիան պատրաստ է նաև հստակ զիջումների, ինչպիսին է, օրինակ, հայ-թուրքական սահմանի բացումը: Ի դեպ, ՀՀ ԱԳՆ-ն այս գործոնն արդեն իսկ արծարծել է իր արձագանքում. փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, մեկնաբանելով հարևան երկրի քաղաքական նկրտումները հայտարարեց, որ «զավեշտալի է, երբ ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու մասին խոսում է Թուրքիան, որը միակողմանի փակել է հայ-թուրքական սահմանը` միակ ցամաքային սահմանը Թուրքիայի և ԵԱՏՄ մաքսային տարածքի միջև»:

Հասկանալի է, որ Թուրքիա-ԵԱՏՄ իրավիճակային զարգացումը զգալիորեն կախված է դրա վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումից: Իսկ վերջինը, պարզ է, դժվար թե իր համաձայնությունը տա, առանց սեփական շահերը հաշվի առնելու, որոնք ակնհայտորեն համահունչ են նաև Ռուսաստանի շահերին՝ մի քանի ամիս առաջ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ «Մոսկվան պատրաստ է աջակցել Հայաստանի և Թուրքիայի բանակցություններին, երբ դրանք մեկնարկեն և կողջուներ, մասնավորապես, հայ-թուրքական սահմանի բացումը»:

VERELQ-ի հետ զրույցում ռուս քաղաքագետ Ալեքսանդր Կրիլովը նշեց, որ ելնելով միջազգային հարթակներում Թուրքիայի շուրջ ձևավորված բարդ իրավիճակից և վերջինիս լարված հարաբերություններն ՆԱՏՕ ավանդական գործընկերների հետ, թուրք իշխանությունները ստիպված են մանևրել: Իսկ ԵԱՏՄ-ի հետ մերձենալու ցանկությունը երկու ուղղություն ունի.

«Նախ՝ քաղաքական, որն, առաջին հերթին, հասցեագրված է ԱՄՆ-ին և ԵՄ-ին և օգտագործվում է որպես ճնշման գործիք՝ փորձելով ստիպել վերջիններիս Թուրքիայի նկատմամբ ավելի բարենպաստ դիրք գրավել: Երկրորդը՝ տնտեսական, որն ուղղված է նախևառաջ Մոկվային և նպատակ ունի վերացնել թուրքական արտադրանքի ռուսական շուկա ներմուծման հարցում առկա սահմանափակումները՝ դեմոնստրատիվ ցույց տալով, թե Անկարան պատրաստ է Մոսկվայի հետ մերձեցման: Ընդ որում ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական իմաստներով»,- նշեց նա:

Կրիլովի խոսքով, Մոսկվան վերջին տարիներին իր բազմաթիվ պատրանքներից ձերբազատվել է և միտված է հարաբերությունները կառուցել բավականին պրագմատիկ՝ «սկզբում ծառայությունը՝ հետո փողը» սկզբունքով: Այդ իսկ պատճառով, չկա որևէ լուրջ հիմք ակնկալելու, որ թուրք իշխանավորների հայտարարություններին ի պատասխան Մոսկվան կգնա երկկողմ հարաբերություններում իր ներկայիս դիրքորոշման փոփոխության:

Թուրքիայի էկոնոմիկայի նախարարի հայտարարությունից հետո պաշտոնական Երևանը հիշեցրեց, որ ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու հնարավորություն ԵԱՏՄ պայմանագրով նախատեսված չէ: Հարցին՝ ինչպե՞ս է տեսնում իրավիճակը, հաշվի առնելով այս կոնտեքստը, ռուս քաղաքագետը նշեց՝ Թուրքիա-ԵԱՏՄ իրավիճակային զարգացումը շատ զգալիորեն կախված է հայկական կողմի դիրքորոշումից.

«Ես չեմ կիսում Հայաստանում պարբերաբար հնչող այն կարծիքը, թե Երևանը ոչինչ չի որոշում և միայն հանդիսանում է Մոսկվայի քաղաքական որոշումների լուռ կատարողը: Իրականում առանց ԵԱՏՄ բոլոր անդամների փոխգործակցության այս ինտեգրացիոն միավորման հաջող ընթացքն ու զարգացումն անհնար է, քանզի դրա ամբողջ գործունեությունը հիմնված է նպատակների և շահերի քննարկման ու համաձայնեցման վրա: Այնպես որ Թուրքիայի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը անհնար է այնքան ժամանակ, մինչ չեն կարգավորվել հայ-թուրքական հարաբերությունները: Այլ կերպ ասած, ԵԱՏՄ անդամներից յուրաքանչյուրը կշարունակի զարգացնել իր հարաբերությունները Թուրքիայի հետ նախևառաջ երկկողմ հիմքով»:

Վերադառնալով հայ-թուրքական փակ սահմանին և այս կարևորագույն գործոնին, Կրիլովից հետաքրքրվեցինք՝ կարո՞ղ է դրա ապաշրջափակումը դառնալ այն գինը, որը Թուրքիան կվճարի ԵԱՏՄ-ի դիմաց: Ըստ մեր զրուցակցի՝ ԵԱՏՄ մաքսային տարածքին Թուրքիայի միանալը հնարավոր չէ մոտ ապագայում, սակայն ի շնորհիվ Անկարայի նախաձեռնությամբ նման սյուժեի քննարկման, Հայաստանի արտգործնախարարությունը լրացուցիչ գործիքակազմ է ստանում միջազգային հարթակներում կիրառելու համար.

«Կարելի է ակնկալել, որ Երևանը չի սահմանափակվի այս գաղափարին բացառապես բացասական արձագանք արտահայտելով և կօգտագործի ընձեռված հնարավորությունը, որպեսզի արտահայտի իր տեսակետը հայ-թուրքական փակ սահմանի, հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս մակարդակի և դրանց կարգավորմանը խանգարող հանգամանքների մասով: Հայաստանը կարող է առաջարկել այս ամենից դուրս գալու ուղիներ և համարժեք դիվանագիտական աշխատանքի արդյունքում այս ամենը կարող է օգուտ բերել ոչ միայն Հայաստանին, այլև Թուրքիային, քանզի ցանկացած երկխոսություն և քայլ երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ կբացի նոր հնարավորություններ և կնպաստի իրավիճակի բարելավմանը տարածաշրջանում»,- հավելեց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, հայ-թուրքական սահմանը փակ է 1993 թվականին Անկարայի նախաձեռնությամբ: Սահմանի վերաբացման և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար Թուրքիան առաջ է քաշում մի շարք նախապայմաններ, որոնցից հիմնականն են Լեռնային Ղարաբաղի վերահսկողության տակ գտնվող շրջաններն Ադրբեջանին վերադարձը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից և ընդհանրապես Թուրքիայի նկատմամբ պահանջներից հրաժարումը։

1991 թվականից ի վեր հարաբերությունների կարգավորման բազմաթիվ փորձեր են եղել, որոնք անհաջողությամբ են ավարտվել Թուրքիայի որդեգրած դիրքորոշման պատճառով: 2008 թվականի աշնանը ՀՀ նախագահի Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ մեկնարկած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փուլի արդյունքում 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարները ստորագրեցին արձանագրություններ՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին և Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացման մասին:

Սակայն «ֆուտբոլային դիվանագիտություն» անվանումը ստացած գործընթացը տապալվեց Թուրքիայի ապակառուցողական քաղաքականության հետևանքով՝ 2010-ի ապրիլի 22-ին Հայաստանի իշխանությունները որոշեցին առկախել արձանագրությունների վավերացման գործընթացը, իսկ 2015 թվականին, Սերժ Սարգսյանի հրամանագրով, այդ արձանագրություններն Ազգային ժողովից հետ կանչվեցին:

Լիա Խոջոյան

Հերթական օպտիմալացում, թե՞ տարածքի կռիվ. աշխատակիցները մեղադրում են նախարարին և տնօրենին
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online