28.04.2024
Կանխվել է ադրբեջանական ծագմամբ մի շարք ապրանքների ներկրումը Հայաստան. ՊԵԿ
prev Նախորդ նորություն

Սվիտալսկին սթափեցնում է ՀՀ իշխանություններին. Մենք չենք պարտադրի մեր ներկայությունը

Մենք երբեք չենք ձգտել որևէ բան ստիպել, բայց եթե մեր աջակցությունն այլևս ցանկալի չէ, մենք չենք ստիպի և չենք պարտադրի մեր ներկայությունը: Մենք կարծում ենք, որ այն, ինչ մենք արել ենք Հայաստանի համար, դրական էր, և մեր աջակցության շնորհիվ էր, որ որոշակի բարելավումներ հնարավոր եղան. դրանք ակնհայտ են: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով իրեն ուղղված ՀՀ իշխանությունների մեղադրանքներին, հայտարարել է ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:


Հիշեցնենք, վերջինիս նախորդ շաբաթ արված այն հայտարարությունը, թե ԿԸՀ-ն պետք է դարձնել ավելի արժանահավատ, վստահություն վայելող կառույց՝ փոխելով դրա կազմը, հայաստանյան իշխանությունները բավականին կոշտ էին արձագանքել: Այդպես,  ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ասել էր, թե դա երկրի ներքին խնդիրն է, և այդ հարցը Ազգային ժողովն է որոշում, իսկ Պյոտր Սվիտալսկին փորձ է անում միջամտել Հայաստանի ներքին քաղաքականությանը:


Սվիտալսկու խոսքով, ինքը չի պատրաստվում հաղորդել ուղերձներ հանրային հայտարարությունների միջոցով, քանի որ հայաստանյան իշխանությունների հետ ունեն շատ լավ աշխատանքային հարաբերություններ ունեն, հաղորդակցության միջոցներ և ալիքներ, ինչը գնահատելի է: Բայց և շեշտեց, որ ինքը հանրային հայտարարությունը պարզապես տեղեկացնելու համար է արել, թե ինչ են իրենք անում և ինչ են մտածում:


«Ես մասնագիտական տեսանկյունից բավարարված դիվանագետ եմ, որովհետև կարողանում եմ շատ ուղղակի, անկեղծ երկխոսության մեջ մտնել իշխանությունների հետ: Եվ իմ թե՛ նախկինում, թե՛ հիմա հնչեցրած բոլոր կարծիքները հայտնի են իշխանություններին»,- ասել է Սվիտալսկին:


Անդրադառնալով անցած խորհրդարանական ընտրություններին ԵՄ դեսպանը հիշեցրել է, որ Եվրամիությունը ընտրությունների կազմակերպման համար տրամադրել է ավելի քան 7 միլիոն եվրո գումար, ինչը հասկանալի է դարձնում այն հանգամանքը, որ առանց ԵՄ-ի ներգրավվածության նորագույն տեխնոլոգիաների տեղադրումը ընտրություններին չէր իրականանա: Բայցև ԵՄ-ի աջակցությունը Հայաստանին, նրա խոսքով, միայն ֆինանսավորմամբ չի եղել, ավելին՝ ֆինանսական օգնությունը ամենափոքր կարևոր մասն էր ԵՄ-ի բերած նպաստի՝ Հայաստանում ընտրությունների անցկացման գործընթացում:


«Ցանկանում եմ շատ հստակ շեշտել, որ դա արեցինք հայաստանյան իշխանությունների բաց խնդրանքի հիման վրա: Մենք պատրաստ ենք շարունակելու մեր աջակցությունը, բայց եթե կան թերահավատություններ, կարծիքներ, որ սա այնքան էլ ցանկալի չէ, մենք պատրաստ ենք հարգելու Հայաստանի սուվերենությունը. ոչ մի բան ձեր կամքին դեմ չենք անի»,- հավելել է նա:

ՀՀ-ՌԴ հարաբերություններում շատ կարևոր ոլորտ է ի հայտ եկել՝ զբոսաշրջություն. Նախագահ
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online