24.11.2024
Մամուլ. ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում փոփոխություններ են սպասվում. Սև ամպեր Մ. Հակոբյանին գլխին
prev Նախորդ նորություն

Կանխվել է ադրբեջանական ծագմամբ մի շարք ապրանքների ներկրումը Հայաստան. ՊԵԿ

Oրերս սահմանին կանխվել է ադրբեջանական ծագմամբ մի շարք ապրանքների ներկրումը հանրապետություն:


ՀՀ  ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները Վրաստանից Հայաստան ժամանած ավտոմեքենաների մեջ հայտնաբերել են ավելի քան կես տոննա ադրբեջանական ծագմամբ սննդային աղ և թեյ:


Ուղևորների խոսքով՝ իրենք տեղյակ չեն եղել ապրանքների ծագման մասին, իսկ իմանալուց հետո հրաժարվել են բեռը տեղափոխել հանրապետություն:


Ավելի վաղ Երևանի և ՀՀ մի քանի մարզերի իրացման կետերում հայտնաբերվել և կասեցրել ադրբեջանական ծագման ավելի քան 500 կգ խնձորի վաճառքը: Այնուհետև պարզվել էր, որ խնձորը Հայաստան է բերվել մաքսանենք ճանապարհով՝ կաշառքի դիմաց:


Հարուցվել է քրեական գործ, մի քանի ՊԵԿ աշխատակիցների արդեն մեղադրանք է առաջադրվել: