ՌԴ-ը վետո է դրել ՄԱԿ ԱԽ-ում Սիրիայի իրավիճակի շուրջ բանաձևի ընդունման վրա (տեսանյութ)

97

Ռուսաստանը ՄԱԿ Անվտանգության խորհրդում օգտվելով իր վետոյի իրավունքից՝ արգելափակել է Սիրիայի իրավիճակի շուրջ բանաձևի ընդունումը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:


Բանաձևն ԱԽ քննարկմանն էին ներկայացրել Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան ու ԱՄՆ-ն՝ առաջարկելով ՄԱԿ գլխավոր քարտուղարին օգնել հետաքննել Սիրիայի Իդլիբ նահանգում քիմիական զենքով հարձակումը։


Բանաձևը պարունակում էր մի շարք պահանջներ սիրիական իշխանություններին ուղղված, մասնավորապես ՄԱԿ-ի փորձագետներին մուտքի ապահովում դեպի ռազմական ավիաբազաներ։


Ինչպես պարզաբանել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Վլադիմիր Սաֆրոնկովը, Ռուսաստանը նպատակահարմար չի համարում այդ հարցի քվեարկության դնելը:


Տպել

Թեմայի այլ նորություններ