Ադրբեջանական զինուժը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը

54

Ապրիլի 12-ին և լույս 13-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ:


ԱՀ ՊՆ-ից հայտնում են, որ հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 300 կրակոց:


ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:


 

Տպել

Թեմայի այլ նորություններ