Թուրքիան ցանկանում է Ադրբեջանի հետ կարևոր խաղացող դառնալ Կովկասում. Չավուշօղլու

114

Թուրքիան ցանկանում է Ադրբեջանի հետ կարևոր խաղացող դառնալ Կովկասում: Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն:


Նախարարի խոսքով՝ Թուրքիան ձգտում է կարևոր խաղացող դառնալ ընդհանուր առմամբ աշխարհում: «Մենք ցանկանում ենք լինել աշխարհի բոլոր բանակցային հարթակներում: Ձգտում ենք պաշտպանել անօգնականներին աշխարհի տարբեր ծայրերում»,- ասել է նա:


Չավուշօղլուն նաև նշել է, որ Թուրքիան գործունեություն է իրականացնում հակամարտությունների կարգավորման համար:

Տպել

Թեմայի այլ նորություններ