24.11.2024
Թուրքիան ցանկանում է Ադրբեջանի հետ կարևոր խաղացող դառնալ Կովկասում. Չավուշօղլու
prev Նախորդ նորություն

Նազարբաև. Ղազախստանն անում է ամենը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար

Ղազախստանն անում է ամեն հնարավորը ղարաբաղյան հակամարտության խաղաղկարգավորման համար: Այս մասին Բաքվում հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:


Ինչպես հայտնում է Trend գործակալությունը, նա նշել է, որ Ղազախստանը հայ-ադրբեջանական հակամարտության մեջ հիմնվում է ՄԱԿ բանաձևրի և միջազգային նորմերի վրա. 


«Ղազախստանը բարիդրացիական հարաբերություններ է պահպանում ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի և Վրաստան հետ և մենք ցանկանում ենք, որպեսզի այստեղ լինի խաղաղություն և հարցը լուծվի խաղաղ ճանապարհով: Ամենը, ինչ մենք կարող ենք անել այդ ճանապարհին, մենք անում ենք` առաջարկելով բոլոր երկրներին լուծել այդ հարցը խաղաղությամբ»,- նշել է Նազարբաևը և ընդգծել, որ դա համապատասխանում է ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի ժողովուրդների և բոլորի շահերին.


«Մենք բոլորս միասին ենք ապրում. պետք է առևտուր անենք, ապրենք ու զարգանանք»,- հավելել է նա: