Ալեքսանդր Ռար. «Խաղաղության կուսակցությունը» շանս չուներ մտնել ՀՀ խորհրդարան
Իհարկե ցանկալի էր ՀՀ խորհրդարանում տեսնել ավելի շատ կուսակցություններ։ Այդ մասին haqqin.az –ի հետ զրույցում մեկնաբանելով ՀՀ–ում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Ռարը։
Նա նշել է, որ ՀՀ–ում բնակչությունը քվեարկել է հանուն ուժեղ իշխանության, որպեսզի ավելի վատ չլինի։
Ըստ նրա, «խաղաղության կուսակցության»` ՀԱԿ–ՀԺԿ դաշինքի, որը գլխավորում էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը, պարտությունն օրինաչափ էր։ Տեր–Պետրոսյանը գլխավորում է արևմտամետ, ձախ կուսակցություն` անգամ Եվրոպայում ձախերի դիրքերն բավականին թույլ են։
Ռարի խոսքով, ՀՀ–ն գտնվում է մեկուսացման մեջ, մեծանում է ռազմական հակամարտության հավանականությունն ու այդ ֆոնին ՀՀԿ–ի հաղթանակն օրինաչափ է։
Անդրադառնալով ղարաբաղյան պատերազմի վերսկսման հավանականությանը նա նշել է, որ հույս ունի դա տեղի չի ունենա։ Նա հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին հետևում են եվրոպացի առաջնորներն ու նրանք թույլ չեն տա հակամարտության էսկալացիա։