Ռոհանին կոչ է արել քաղաքացիներին ակտիվ մասնակցել ընտրություններին
Իրանի նախագահ Հասան Ռոհանին ընտրություններից 1.5 ամիս առաջ հայտարարել է, որ ընտությունները ժողովրդավարության բանալին են և օրինականության սկզբունքը,փոխանցում է Tehran Times–ը։
Նա մեծ կարևորություն է տվել քաղաքացիների ակտիվ մասնակցությանն ընտրություններին, ինչը կբարձրացնի երկրի միջազգային վարկանիշը։
Ռոհանին նշել է, որ ընտրություններում պետք է լինի առողջ, թափանցիկ ու մրցունակ միջավայր, որպեսզի քաղաքացիների կարողանան ճիշտ ընտրություն կատարել։ Կառավարությունը նախորդ տարի ստեղծել է 700 000 աշխատատեղ ու պատրաստվում է շարունակել այդ աշխատանքները նաև այս տարի։
Իրանում նախագահի թեկնածուների գրանցման գործընթացը մեկնարկելու է ապրիլի 11-ին և ավարտվելու է ապրիլի 16–ին։ Գործող նախագահը պատրաստվում է կրկին առաջադրվել ընտրություններում։ Այդ մասին հայտարարել է Իրանի ՆԳՆ գլխավոր շտաբի պետ Ալի Ասգար Ահմադին, փոխանցում է Trend–ը։
Մայիսի 19–ին Իրանում կկայանան նախագահական ընտրություններ և քաղաքակային ու գյուղական խորհուրդների ընտրություններ։