27.04.2024
ՌԴ-ն երկարաձգեց ՀՀ-ին տեխնիկական օգնություն ցուցաբերելու ժամկետը
prev Նախորդ նորություն

ԵՄ դեսպանը ՀՀ իշխանություններին նախընտրական զգուշացում է արել

Եվրամիությունը մտահոգված է նախընտրական շրջանում Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում արձանագրված բռնության դեպքերով և իրավապահներից համարժեք գործողություններ է ակնկալում, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:


«Իհարկե, մենք շատ մտահոգված և անհանգստացած ենք, քանի որ, ինչպես ականատես ենք եղել այլ երկրներում, բռնությունը կարող է ձնագնդի էֆեկտ ունենալ: Երբ դու համարժեք չես պատասխանում բռնության առաջին դեպքերին, հետո կարող ես ունենալ շատ վատ իրադրություն, որը դժվար կլինի վերահսկել», - ընդգծեց ԵՄ դեսպանը:


Ջրառատում ընտրությունների պաշտոնական քարոզարշավի առաջին տասը օրերի ընթացքում արդեն երկու անգամ տեղի ունեցած արյունալի իրադարձությունների կրկնությունը կարող է բացառվել միայն իրավապահների համարժեք գործողությունների արդյունքում, ասաց Եվրամիության պատվիրակության ղեկավարը, ընդգծելով, որ իրենք հետևում են ոստիկանության գործողություններին, հայտնում է Ազատությունը:


«Ես հույս ունեմ, որ ոստիկանությունը կանի իր աշխատանքը, քանի որ նրանք են պատասխանատու՝ կանխելու հետագա բռնությունները: Մինչ այժմ հրապարակումները բռնության առանձին ցավալի դեպքերի մասին են, և մենք միայն կարող ենք հույս ունենալ, որ այս քարոզչության ընթացքում նոր բռնություններ չեն լինի՝ անկախ առկա զգացմունքային վիճակից», - ասաց Սվիտալսկին:


Եվրամիությունը ապրիլյան ընտրությունների թափանցիկ անցկացման համար տրամադրել է 7 միլիոն եվրո և ակնկալում է լավ ընտրություններ, նշեց դեսպան Սվիտալսկին, ընդգծելով՝ Եվրամիությունը նախկինում երբեք այսքան ուշադրություն չի դարձրել հայաստանյան նախընտրական քարոզարշավին:


Եվրամիության ներկայացուցիչը նաև հայաստանցի ընտրողներին ուղղված հինգ ուղերձներ ներկայացրեց: Դրանցից առաջինով Սվիտալսկին կոչ արեց գնալ և մասնակցել ընտրություններին՝ անկախ նախկինում ունեցած ոչ հուսադրող փորձից․ - «Մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի այս անգամ ձեր ձայնը հաշվվի, այսպիսով՝ գնացե՛ք և ընտրե՛ք»:


Դիմելով ընտրողներին՝ դեսպանը վստահեցրեց նաև, որ քվեարկությունը գաղտնի է լինելու, և ո՛չ իրենց աջակցությամբ տեղադրված տեսախցիկները, ո՛չ էլ էլեկտրոնային գրանցման սարքերը չեն բացահայտելու քաղաքացիների ընտրությունը:


Սվիտալսկին իր երրորդ կոչով ընտրողներին հորդորեց չվաճառել քվեն․ - «Ձայնի դիմաց ձեզ հնարավոր է առաջարկեն գումար կամ ծառայություններ, ես հույս ունեմ, որ հայաստանցիները կմերժեն նման առաջարկները: Չկա որևէ գումար, որն արժե ձեր քվեն, մի՛ վաճառեք ձեր ձայնը»:


Եվրամիության պատվիրակության ղեկավարը նաև կոչ արեց ընտրողներին լինել խիզախ ու չտրվել ճնշումներին, իսկ խախտումներ նկատելու դեպքում տեղեկացնել իրավապահներին, նույնիսկ եթե նրանց հանդեպ չկա վստահություն: «Մենք՝ որպես Եվրամիություն, հավատում ենք, որ եթե այս ուղերձները տեղ հասնեն, եթե մենք միասին լինենք, ապա կլինի մեծ քայլ առաջ Հայաստանի ժողովրդարացման ուղղությամբ», - հայտարարեց Պյոտր Սվիտալսկին:


Դեսպանը վստահեցրեց՝ ընտրությունների լավ անցկացման դեպքում Եվրամիությունը Հայաստանում կիրականացնի ավելի շատ ծրագրեր՝ տրամադրելով ավելի շատ ֆինանսական միջոցներ:

Աթեշյանի թիկունքում դարձյալ Թուրքիայի իշխանություններն են, Ստամբուլի հայերը վրդովված են
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online